«Աթեշյանն իր համար վահան է սարքել ու մտել այդ վահանի տակ». Պողոս Եղիազարյան (պոլսահայ) (video)
«Աթեշյանը չունի այն բազան, ինչն ունեին նախկին փոխանորդները: Պոլսահայությունը աշխարհիկ ղեկավար ունենալու կարգ չունի, մենք այդպիսի ղեկավար չունենք: Մենք ունենք հայոց պատրիարքարան, որը մեզ միշտ ներկայացրել է»,- այսօր Հայելի ակումբում ասաց պոլսահայ երգիչ Պողոս Եղիազարյանը: Պողոս Եղիազարյանը կարևորեց Պոլսո հայոց պատրիարքարանի փրկությունը Աթեշյանից. «Պոլսում 6 հազարից ավել մարդ շունչները պահած սպասում են պատասխանի՝ ինչպե՞ս փրկենք մեր պատրիարքարանը: Պոլսո մեջ մեր ձայնը կտրված է, քանի որ Աթեշյանի պատճառով Պոլսո հայ եկեղեցին ահաբեկված է» : Բանախոսի կարծիքով Աթեշյանն իր համար վահան է սարքել, թե ինքը Էրդողանի ընկերն է, ու մտել է այդ վահանի տակ. «Մեկը լինի Էրդողանին հարցնի՝ արդյոք նա ուրախ է՞, որ Աթեշյանը հայտարարում է թե նրա եղբայրն է»: Մանրամասները՝ տեսանյութում.
