Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ТОС-1, թե՞ ոչ. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով լրատվական կայքերից մեկի հոդվածին, գրել է. «ՌԴ նախկին քաղաքացին «վերլուծելով» իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները գալիս է էն մտքին, որ դե իհարկե, ամեն ինչում մեղավոր են ջհուդամասոնները»։ Այնուհետև Վահագնը մեջբերել է հոդվածագրի հետևել միտքը. «Իսրայելական հակատանկային համակարգերը և անօդաչու թռչող զորքերը մեր զորքերին ցավալի կորուստներ հասցրեցին Ապրիլյան պատերազմի ընթացքում»: Ալեքսանյանը հավելել է. «Չեմ ժխտի, հասցրեցին, բայց , գրողն ինձ տանի, թե էդ ցավալի կորուստներից ինչ որ մեկը ճիշտ էնքան ցավոտ էր, ինչքան TOC1 բուռատինոյի կրակահերթից հետո երկնքից թափվող կրակը մեր տղերքի վրա, ՏՈՍ-ն էլ դե ոնց հասկացաք՝ մատակարարել էր հոդվածագրի հայրենիքը՝ Ռուսաստանի Դաշնությունը»: Ինչպես ասում են, խոսքից խոսք է բացվում և ֆեյսբուքյան ստատուսի մեկնաբանություններում որոշում է գրառում կատարել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ մասնավորապես ասելով. «Վահագն, հոդվածի մեջ չխորանալով ուղղակի ասեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ТОС-1 չի կիրառվել առհասարակ»: Մի կողմ թողնելով ստատուսի բոլոր մյուս մեկնաբանությունները, փաստենք. razm.info-ում 2017 թվականի ապրիլի 2-ին հրապարակված «Ապրիլյան պատերազմի ժամանակագրությունը» հոդվածում մանրամասն ներկայացված է, թե ինչ է կատարվել Ապրիլյան պատերազմի օրերին, ինչ զինատեսակներ են կիրառվել: Մասնավորապես նշվում է, որ ապրիլի 4-ի կեսօրին ԼՂ ՊԲ-ն հայտնում է, որ 11:20-ի շրջակայքում հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժն առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետ: Նույնը փաստել է նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում ֆեյսբուքյան էջը դարձել էր պատերազմական իրավիճակից տեղյակ լինելու պաշտոնական աղբյուրներից մեկը, համենայն դեպս նման կոչով հանդես էին գալիս ՊՆ պաշտոնյաները՝ հորդորելով հետևել բացառապես այս էջերում տեղադրվող տեղեկատվությանը: Նշենք նաև, որ ՏՕՍ 1-ի կիրառման մասին գրել են նաև ադրբեջանական աղբյուրները: «Հայաստան 24»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր շատ դժվար է ասել՝ արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ՏՕՍ 1 հրանետ, թե՞ ոչ: «Մեր նախնական տեղեկություններով՝ կիրառվել է, բայց հետագայում ավելի դժվար է փաստական հաստատել՝ ՏՕՍ 1 է, թե՞ Սմերչ է: Իրականում պայթյունից հետո բավականին դժվար է հաստատել իրենց, քանի որ արձակման փուլում իրենք նման են ֆիքսվում. բոլորը համազարկային կայաններ են: Հեռվից հետախուզական միջոցը ֆիքսում է իրեն, բայց ինդենտիֆիկացնելը նմանեցնում է իրար, իրանք շատ նման են իրար: Դժվար է ասել՝ դա եղել է ՏՕՍ 1, թե ուղղակի տեռմոպարիկ արկը տռապի վրա դրած կրակել են: Հստակ ապացույցներ տալը դժվար է: Մի ամբողջ մասնագիտական քննություն, հանձնաժողով պետք է արվի»: Հետաքրքիր է՝ ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ՏՕՍ 1, թե՞ ոչ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video) Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video) Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am