Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար: «Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն կդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից: Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը: Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց. «Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա: Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին: «Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները: Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին: Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video) Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video) Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am