«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները բռնել են եվրոպացի տուրիստի, որը Քարվաճառից/Քելբաջար/ ոտքով հասել է Սոթք գյուղի տարածք: Վերջինս որոշել է գիշերել այդ ամայի տարածքում և այնտեղ վրան է խփել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահին վրա են հասել ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները, նրան բռնել են և 8 ժամ պահել պատանդի կարգավիճակում:
Հետագայում եվրոպացի զբոսաշրջիկը իր դժգոհությունն է արտահայտել այն մասին, որ ռուսները տեղյակ լինելով, որ ինքը եվրոպացի է, պահել են փակի տակ: Զբոսաշրջիկը պնդել է, որ իրեն պահել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը