Աժ-ում կրքերը թեժանում են. Երբ կվերաբացվի մարտի 1-ի գործը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեցին Հանրապետական պատգամավորները, Ծառուկյան խմբակցությունից էլ երեք ձեռնպահ գրանցվեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծ, քանի որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին, իրենք ցանկանում են, որ ԱԺ-ն որպես քաղաքական մարմին հայտարարություն ընդունի, որն իր հերթին ազդակ կհանդիսանա գործը վերանայելու։ ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունը շատ ցավոտ է իրենց համար, ամոթալի է, բայց նախագիծը պետք է բացասական եզրակացություն ստանա․ «Ուզում եք՝ 200 հատ նախագիծ բերեք հայտարարության, հարյուր հատ հայտարարություն ընդունեք, քանի իրավական հիմքեր չկան այդ գործերը վերաբացվելու՝ չի լինելու»: Կոստանյանը զարմանք հայտնեց՝ միթե Ելք-ում չկան իրավաբան պատգամավորներ, որոնք հուշեին Փաշինյանին, որ գործը վերաբացվում է այն դեպքում, երբ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Կոստանյանն ասաց, որ Փաշինյանի նախագիծը միայն քաղաքական բնույթ է կրում, զուրկ իրավական հիմնավորումից։ «Իրավակա՞ն եք ուզում խոսենք, խոսենք իրավական առումով»,- արձագանքեց Փաշինյանը շարունակելով․« 10 տարի նախաքննություն է գնում, մեղադրյալ ոստիկաններ կան, մարդ կա՝ 7-8 տարի մեղադրյալ է, ու ՀՀ դատական համակարգը չի ասում՝ վերջնական մեղավոր է, մեղավոր չի. «Ես իմ դատավճռի մասին ասեմ՝ հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ ես մարդկանց նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկել եւ մարդկանց մղել գործողությունների: Ես չեմ հասկանում՝ 6 տարի ԱԺ մեծամասնությանը նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկում, խի՞ չեն ազդվում, կարո՞ղ է պատվաստման են ենթարկվել, ամեն առավոտ նիստերից առաջ սրսկվում են եւ ոչ ոք չի ենթարկվում ազդեցությանը»: Նա անցավ գործի հետ կապված դիտարկումներին. «Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ի՞նչ եք ասում, ա՛յ ձեր ցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր կան, ով է շնչել, արտաշնչել, նույնիսկ մկները չէին կարա…առանց տեսախցիկների, հարցաքննվե՞լ է այդ մարդը՝ պարոն գլխավոր դատախազ ոչ հեռավոր անցյալի ԱԱԾ-ն գիտե՞ք ինչքան է նկարել, ԱԱԾ-ին գնացե՞լ հարցրել եք՝ հլը բեր նկարածներդ: ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, ոչ: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք,ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները: Մարդուն պետական գաղտնիք բացահայտելու համար բացահայտել են, որ ինքը մամուլին տվել է, որ ՊՆ-ում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ է եղել, հարցաքննե՞լ եք, պարզե՞լ եք՝ այդ ինչ շտաբ է»: Ավելի վաղ Փաշինյանը բարձրաձայնել էր Մարտի մեկի դեպքերին զոհված ընտանիքների փոխհատուցման մասին։ Ի պատասխան Կոստանյանը հիշեցրել էր, որ Մարտի 1-ի հարազատները կարող էին օգտվել իրենց իրավունքներից․«2014 թվականից կա օրենք, ըստ որի՝ մարտի 1-ի հետևանքով զոհված անձի իրավահաջորդը, անկախ նրանից՝ քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար: Այդ հարցը կարգավորված է»: Փաշինյանն ասաց. «Բա դուք գլխավոր դատախազ էիք, ընդունել եք Մարտի 1-ի զոհերի հարազատներին, բա ասում եք՝ դա մեր ցավն է, միջին վիճակագրական քաղաքացու չափ տառապում եք եւ այդ հարցով հետաքրքրված եք: Բա գլխավոր դատախազը, որը կողմ չի, քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդիր է հետապնդում, բա ինչի՞ չեք ասել՝ հարգելի հարազատներ, մեծամասնությունն ընդունում է, փոխհատուցում է, ի՞նչ եք ընդդիմադիրների խելքին ընկել: Այդ ընտանիքները ըստ էության չքավոր վիճակում են»: Խոսելով փաստահավաք խմբի մասին՝ Կոստանյանն ասել էր, որ այն պետք է եզրակացություն տար եւ լուծարվեր, ուստի անօրինական չէ լուծարումը: Փաշինյանն ասաց, որ իր ձեռքի տակ է այդ փաստաթուղթը եւ նպատակները խմբի բոլորովին այլ են եղել եւ այդ նպատակների մեկ տոկոսն էլ չի կատարվել: Նշենք, որ հայտարարության 4-րդ կետով նշվում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել»: Փաշինյանը նշեց, թե 4-րդ կետով արտահայտում են իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը: «Այո, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն իրավական կամքի դեպքում կարելի է ավելին անել: Այս առաջարկը ժեստ է ՀՀ-ին, էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ ՀՀ –ով գոռալու ենք՝ «վայ նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք պատժենք, խառակիրի անենք»,-ասաց նա և փորձեց անեկտոդ պատմել, ինչը հանձնաժողովների անդամների դժգոհության առիթը տվեց: Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը փորձեց կանխել նրան,Գևորգ Կոստանյանը ցուցադրաբար հեռացավ նիստերի սենյակից։ Փաշինյանի խոսքի ավարտից հետո Կոստանյանը վերադարձավ, բացատրելով, թե ինչու չլսեց նրա խոսքը: «Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետև այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը անեկդոտ պատմելով զուգորդելը, ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը, հակադարձեց՝ հիշեցնելով, որ Մարտի մեկի գործով դատապարվել է 7 տարվա ազտազրկման և իր կարծիքով՝ մարտի 1-ն իր ամոթը չէ. «Պարո՛ն Կոստանյան, մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման և, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է»։ Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am