«Դեղատոմսով դեղերի դուրս գրելը նոր երևույթ չէ». Սամվել Զաքարյան (video)
«Այնպես չէ, որ նախկին օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողնել առանց դեղատոմսերի, ուղղակի նոր օրենքով դեղերի դուրսգրումն ավելի խիստ է վերահսկվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյան: Ըստ Սամվել Զաքարյանի՝ այս կարգը իրենից անսպասելի կամ էլ արտասովոր ոչինչ չի բերում մեր իրականություն, քանի որ օրենքը գործել է նաև նախկինում. «Կա մեկ այլ խնդիր, որոնք դրվել են մեր դեղատների առաջ: Ամեն մի դեղատուն պարտադիր պետք է ունենա համակարգիչներ, որոնցով աշխատակիցները դեղատոմսերին կծանոթանան էլեկտրոնային տարբերակով: Իսկ դրա համար անհրաժեշտ են հատուկ ID-ներ, որոնցով կապահովեն մուտքը ծրագիր»: Բանախոսը դրական է համարում այս փոփոխությունը, սակայն դրան անցնելու համար տրամադրված է շատ կարճ ժամանակ: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
