Երևանի քաղաքապետարանին կրկին սպառնում է «Ժանգոտ կողպեք» մրցանակը

Ես որպես Երևանի ավագանու անդամ արդեն 5 տարի գործում եմ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակում ու նկատում, որ քաղաքապետարանում ետընթաց կա ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված «տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականություն, հրապարակայնություն ու թափանցիկություն, տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցություն» սկզբունքների հետ կապված: Հիշեցնում եմ, որ 2013 թվականին Երևանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/կ-ի կողմից արժանացավ «Ժանգոտ կողպեք» մրցանակին: «Երևանի քաղաքապետարանն արժանացել է ժանգոտ կողպեք մրցանակին` որպես տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող կառույց: Ավելին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգրկվել է ԻԱԿ-ի 2013 թվականի 3-րդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում `ԻԱԿ-ի հարցումներին 1 ամիս 7 օր ուշացումով պատասխանելու համար:»

2013-ին հաջորդող տարիներին վիճակն աստիճանաբար բարելավվեց, բայց 2017թ. մայիսի ընտրություններից հետո ինֆորմացիայի ազատության հետ կապված ետընթաց է սկսվել : Կարող եմ հատ-հատ թվարկել ինֆորմացիայի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ Ձեր ջանքերը, բայց կբավարարվեմ միայն մեկով: Օրինակ, ի պատասխան Ձեզ ուղղված իմ իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակի, որտեղ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանը վկայակոչելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասը, իր անունից մերժել է տրամադրել Երևանի թ.120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Դիանա Մուրադյանի դիպլոմի ու աշխատանքային գրքույկի պատճեները: Կրկին ստիպված եմ հիշեցնել, որ ավագանին, այսինքն նրա յուրաքանչյուր անդամ, վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, որը մասնավորապես նշանակում է ստուգել, թե Դիանա Մուրադյանը, ում 2017թ. դեկտեմբերին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատել է աշխատանքից, որովհետև ԿԳՆ կրթության տեսչությունը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը քաղաքապետարանի կրթության վարչության գործունեության ստուգման արդյունքում արձանագրել է նրա աշխատանքային ստաժի անբավարար լինելը, ինչո՞ւ է կրկին նշանակվել այդ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դիանա Մուրադյանի կենսագրականը չկա նաև կայքում: Իսկ Երևանի մասին օրենքի 18-րդ հոդվածի՝ «Ավագանին իրավունք ունի» 2-րդ կետի համաձայն ավագանու անդամն իրավունք ունի ստանալու քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ կրթության մասին դիպլոմն ու աշխատանքային գրքույկը ոչ միայն գաղտնի համարվող փաստաթղթեր չեն, այլև տնօրենների մրցույթի ժամանակ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվող փաստաթղթեր են: Հետևաբար պնդում եմ տրամադրել իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակով թվարկված Երևանի թ. 120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դիպլոմի և աշխատանքյին գրքույկի պատճեները:
Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am