Ինչ խորության և ծավալի մասին է խոսում նախարարը

Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքը, ինչը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր: Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ ստորագրված համաձայնագիրն արտացոլում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորությունն ու ծավալը և սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: «Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամիսին: Հարգելի՛ բարեկամներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը ազգային խորհրդարաններում համաձայնագրի սահուն վավերացման գործում»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նալբանդյանը շեշտել է, որ այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով. այն լայնորեն ընդունվում է և ներկայացվում որպես ինտեգրացիոն գործընթացները միմյանց մերձեցնելու և համագործակցության ոգով շահերն արդյունավետորեն կամրջելու հաջող օրինակ: «Հիրավի, Հայաստանը Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հիմքերը դրեց՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ: Այդ առումով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ տարբեր ինտեգրացիոն շրջանակների միջև փոխհարաբերությունների համար: Հատկանշական է, որ երեք օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահի հետ կլոր սեղանի ժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը, և՛ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գովաբանում էին Հայաստանը՝ որպես տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի հետ համագործակցային մոտեցման օրինակի»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ՀԸԳՀ-ի ստորագրումը Հայաստան-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: «Մինչ այս հանդիպման գալը ես և հանձնակատար Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցինք Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը, որը բանակցվում էր ՀԸԳՀ-ին զուգահեռ և դրա հետ մեկտեղ պետք է ծառայի որպես Հայաստան-ԵՄ գործընկերության հիմնական ուղենիշ»,- նշել է Հայաստանի արգործնախարարը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am