Մոսկվան խոստովանեց խայտառակությունը

Պաշտոնական Մոսկվան երեկ պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ զոհվել են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կան նաև տասնյակ վիրավորներ՝ միաժամանակ ընդգծելով. «Նրանք ռուսական բանակի հետ կապ չեն ունեցել, բանակի տեխնիկական միջոցները գործի չեն դրվել»: Հիշեցնենք, որ արդեն ավելի քան տասն օր է՝ արևմտյան և ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռուսական բանակը զգալի կորուստներ է տվել Սիրիայում փետրվարի 7-ին, երբ նախագահ Ասադի բանակն ու նրանց աջակցող ուժերը հարձակվել են քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը նախօրեին ասել էր. «Մենք ընդունում ենք ռուսական կողմի պնդումները, թե զոհերը բանակի հետ կապ չեն ունեցել, սակայն, չէ՞ որ նրանք ինչ-որ տեղից հրաման են ստացել: Դժվար է հավատալ, որ 257 մարդ սեփական նախաձեռնությամբ ու միահամուռ որոշել է հատել Եփրատն ու հարձակում սկսել տանկերի գործադրմամբ»: Մոսկվան, այսպիսով, ընդունեց, որ «Սիրիայում կան տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ-ից»: ՌԴ Արտաքին գերատեսչության երեկվա հաղորդագրությամբ Մոսկվան առաջին անգամ է պաշտոնական մակարդակով ընդունում կորուստների փաստը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը» այս թեմայի լուսաբանումը ռուսական մամուլում ուշագրավ զարգացում ունի: Նախ՝ բուն փաստի ժխտում, ապա խոստովանում, որ «այո, գուցե մի քանի զոհ կա, թերևս, մի 5 հոգի», հիմա երրորդ փուլն է, Մոսկվան ընդունում է, որ տասնյակ մարդիկ են տուժել, նկատել է տալիս, որ տուժել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև ԱՊՀ երկրների քաղաքացիներ, բայց ոչ մի զինծառայող չի մասնակցել փետրվարի 7-ի գործողությանը: Սա Մոսկվայի դասական դիրքորոշումն է, որն արտահայտվում է մեկ տողով՝ «их там нет»: Մինչդեռ, փետրվարի 7-ին Դեր էլ-Զորի գավառի Հաշամ բնակավայրի մոտ իսկական մսաղաց էր: Սիրիայի բանակի ստորաբաժանումը և իշխանամետ ջոկատները փորձել են հարձակվել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ միավորման կենտրոնակայանի վրա: Միավորումն ամերիկացիների աջակցությունն է վայելում: Նրանք էլ կապ են հաստատել ռուսների հետ և զգուշացրել, որ գրոհին պատասխան կտրվի ու տեղեկանալով, որ «այնտեղ չկան ռուսներ»՝ անմիջապես գործի են անցել: Հրետանային և հրթիռային հուժկու հարվածներով ջախջախել են առաջ շարժվող ջոկատը և ուղղաթիռներով ավարտին հասցրել հակահարվածը: Ընդ որում` ամերիկացիները գերադասել են չկենտրոնանալ հենց ռուսական գործոնի վրա, ասելով, որ ոչնչացրել են հարձակման փորձ կատարած հակառակորդին: Ռուսների առաջին հաղորդագրությունում ասվել է, թե սիրիացի աշխարհազորայինները հարվածի տակ են հայտնվել ռուսական բանակի հետ գործողությունը չհամակարգելու հետևանքով, և տուժել է 25 մարդ: Փետրվարի 14-ին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պետք չէ առաջնորդվել աղավաղված տեղեկություններով և խոսել Սիրիայում բազմաթիվ զոհերի մասին, իսկ հաջորդ օրը պնդել է, որ նախագահը բնավ չի արգելում միջադեպի լուսաբանումը կամ զոհերի թվի հրապարակումը: «Այն, ինչ կարող էինք ասել՝ ասել ենք, ավելացնելու բան չունենք», ասել էր Պեսկովը և հավելել. «Չի կարելի բացառել, որ Սիրիայի տարածքում կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, բայց նրանք զինված ուժերի հետ կապ չունեն, սակայն, իհարկե, նրանք բոլոր դեպքերում մեր քաղաքացիներն են մնում»: Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է անդրադարձել Հաշամի մոտ տեղի ունեցած բախմանը: «Մենք կարդում ենք լուրեր հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ռուսաստանցի վարձկանների զոհերի մասին, այդպես փորձ է արվում շահարկել Սիրիայի պատերազմի թեման, պատերազմ, որը, դժբախտաբար, շարունակվում է, դա անպարկեշտ փորձ է»,- ասել է Լավրովը «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում: Եվ ահա երեկ Մոսկվան խոստովանել է, որ կան կորուստներ: Պաշտոնական թվեր չեն հրապարակվել: Ընդգծվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ծառայողները մարտին չեն մասնակցել: Խոսքն այսպես կոչված «ՉՎԿ Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիների մասին է: Այդ ընկերությունն ի պաշտոնե կապ չունի Ռուսաստանի պետական կառույցների հետ, սակայն ենթադրվում է, որ մասնավոր խողովակներով ֆինանսավորում է ստանում Կրեմլին մոտ կանգնած գործարարներից: «Վագներ» ընկերությունն անցյալ տարվա ամռանը ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ չունի անհատական կարգով Սիրիա մեկնած մարդկանց գործողություններին իրավական գնահատական տալու լիազորություն: Վիրավորների մեծ մասը հիմա բուժում է ստանում Ռուսաստանի հոսպիտալներում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am