Ինչ չկարողացավ Դավիթ Հարությունյանը «կիսել» Օսիկյանի հետ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոսել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառների մասին, ավելի ճիշտ հպանցիկ ակնարկներ է արել այդ առիթով, նախ ասելով, որ քրեակատարողական վարչությունում աշխատելու ընթացքում Օսիկյանը հաջողությունների է հասել, սակայն, ինչպես ցանկացած դեպքում, Օսիկյանի աշխատանքում թերություններ եղել են: «Չկա մարդ, ով անթերի է աշխատում, ինչպես և բոլորիս դեպքում: Այնպես որ, երբեմն անձի փոփոխության հարց է առաջանում, երբ համակարգին անհրաժեշտ է նորովի նայել»,- կարծում է Դավիթ Հարությունյանը: Նրա կարծիքով ընդհանրապես անհրաժեշտ է պարբերաբար փոփոխել գործունեության ոլորտը՝ իրավիճակը այլ ձևով տեսնելու համար:Արդարադատության նախարարը խոսեց նաև իր օրինակի մասին՝ նշելով, 1998-2006 թվականներին նախարար աշխատած տարիներին 2006-ին որոշեց, որ մեկ տարի անց պետք է հեռանա, որպեսզի նոր նախարարը կարողանա նորովի նայել աշխատանքին և շտկի իր թերությունները:«Պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատաքն է կատարել, բայց ժամանակն էր արդեն նորովի նայել այդ համակարգին»,- ասաց Հարությունյանը: Համաձայնելով Դավիթ Հարությունյանի այն պնդման հետ, որ հարկավոր է, որպեսզի պաշտոնյան երկար ժամանակ չմնա նույն պաշտոնում, սակայն որն է եղել Արթուր Օսիկյանի թերացումը, այ սրա մասին է, որ պետք է ուղիղ խոսեր Դավիթ Հարությունյանը։ 2009 թվականից ոստիկանապետի տեղակալ, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակված Օսիկյանը, կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համարում ունի, ռեֆորմիստ է եւ ցանկացած համակարգում կարող է հեղափոխական ալիք բարձրացնել։ Սակայն հաշվի առնելով այս ոլորտի առանձնահատկությունները, նրա նշանակման առաջին իսկ պահից հայտնի էր, որ կալանավայրերի պետի պաշտոնը նրա տեղը չէր։ Ֆինանսական ստվերային մեծ հոսքեր կան եւ բազում այլ հարցեր, որոնք շղթայական լուծում են ստանում։ «Սպիտակ ձեռնոցներով» ոստիկանի համբավ ունեցող Օսիկյանին չէր փրկի անգամ, եթե նա փոխեր ՔԿՀ-ների բոլոր պետերին եւ իր արժեհամակարգի կրող պատասխանատուների նշանակեր։ Ի վերջո, խնդիրը միայն այս դաշտում չէ, որ լուծում է ստանում, պետք է փոխվեր իշխանության արժեհամակարգն ամբողջությամբ։ Ընդհանրապես արդարադատության նախարարներից յուրաքանչյուրը մշտապես այդ պաշտոնում յուրայինի է տեղավորել, քանի որ ենթադրում է ուղիղ կապ եւ փոխհամագործակցություն նույն ստվերային գործարքների, ֆինանսական հոսքերի եւ այլնի առումով։ Իսկ Դավիթ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո Օսիկյանն ինքստինքյան հայտնվել էր «իզգոյ» վիճակում եւ բերդերին դե ֆակտո «տիրություն» անողը եւ նախարարի հետ ուղիղ կապի մեջ մտնողը դարձավ համակարգի հնաբնակներից ծնունդով Շամխորեցի Ռաֆիկ Հովհաննիսյանը, որը փոխարինում է Արթուր Օսիկյանին։ Նա այս համակարգում է անհիշելի ժամանակներից, դեռ սովետական տարիներին՝ 1982-ին եղել է թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ, հետո ողջ կյանքում աշխատել է կալանավայրերում՝ հսկիչից հասնելով պետի պաշտոնին։ Այդ թվում՝ եղել է «Նուբարաշեն», «Կոշ» քրեակատարողական հիմնարկների պետը։ 2005 թվականից նշանակվելով Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, 13 տարի շարունակ երազել է զբաղեցնել պետի պաշտոնը։Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել հենց Դավիթ Հարությունյանի կողմից՝ նրա նախարար աշխատելու առաջին փուլում․ 2005 թվականին։ Բնական է, որ Դավիթ Հարությունյանը բոլոր գործիքները գործադրելու էր Օսիկյանին իր յուրայինով փոխարինելու համար։ Իսկ այդ ճանապարհին Օսիկյանի համար «թերացումներ» գտնելը առանձնապես բարդ գործ չէ։ Մնում է միայն հրապարակել, թե իրականում որտեղ է թերացել Արթուր Օսիկյանը, միգուցե չի կարողացել գողականների հետ հետ նորմալ հարաբերվել ու տնօրինել ֆինանսական ստվերային շրջանառության ողջ ծավալները, ինչի պատճառով «սեւ կասսան» լրջագույն վնասներ է կրել, ինչի մասին նախարարի համար խոսելը դժվար է, այլապես կհանտարարվեր Օսիկյանի թերացման մասին՝ վերջ դնելով տարատեսակ վարկածների տարածմանը։ Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am