Ինչ նպատակով է Լիբանանի նախագահը գալիս Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետեւ կայցելի Մայր Տաճար եւ գանձատուն: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միշել Աունը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսված են նաեւ նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
