«Մի՛ անհանգստացեք, Արմեն Սարգսյանը չի եկել` հողերը հանձնի». Գառնիկ Իսագուլյան (video)
«Այլևս չունենք ազատագրված տարածք, ունենք Արցախի հանրապետություն: Եվ նույն կարգավիճակն ունեն, թե՛ Քարվաճառը, թե՛ Թալիշը: Սրանք Արցախի հողերն են»,- այսօր Հայելի ակումբում ասաց Գառնիկ Իսագուլյանը: Բանախոսը վստահեցրեց, որ այս մասին բազմիցս հստակ հայտարարել է նաև Բակո Սահակյանը. «Արցախում այլևս գրավյալ տարածք հասկացողությունը վերացված է: Սա ընկալել ու նորովի է վերաբերվում այս հարցին նաև Արմեն Սարգսյանը և վստահ եղեք, որ Հայաստանում որևէ մեկի մոտ, հատակապես Սերժ Սարգսյանի, երբևէ ցակություն չի լինի սեղանին դնել այնպիսի հարց, որով կվնասեն Հայաստանին ու Արցախին»: Հարցին՝ կլինե՞ն նոր փոխզիջումներ, թե՞ ոչ, Գառնիկ Իսագուլյանը կտրուկ պատասխանեց. «Մի՛ անհանգստացեք, մենք որևէ մեկին որևէ բան տալու չունենք: Եվ այն խոսակցությունները, թե Արմեն Սարգսյանին բերել են հողերը հանձնելու համար, սա թողնում է իր վատ ազդեցությունները և՛ Արցախում, և՛ Հայաստանում» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
