Շուկան ակտիվացել է, գները՝ նվազել. Երևանյան բնակարանների «հանելուկը»

«168 Ժամ» թերթը գրում է.2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան։ 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 1943-ով կամ 24%-ով։ Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով։ Այսինքն, բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումն գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով։ Ավելին ասենք, Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ միայն 2016 թվականի համեմատ, այլև ռեկորդային է վերջին 10 տարիների կտրվածքով։Մայրաքաղաքում ավելի շատ բնակարան վաճառվել է նախաճգնաժամային 2007 թվականին՝ 10330։

Սա, իհարկե, համահունչ է 7.7%-անոց տնտեսական ակտիվության աճին։ Սակայն կա մի հակասություն։ Բնակարանային շուկայի նման աշխուժության դեպքում պետք է աճեին նաև բնակարանների գները, սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ բան է փաստում։  Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել են միայն Կենտրոնում գտնվող բնակարանների գները և որոշ չափով՝ Նուբարաշենի։ Մյուս վարչական շրջաններում գները նվազել են։
Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ։ Ինչը կնշանակի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն կենտրոնացում (Երևանում), այլև գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում)։ Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է Ունի՞ արդյոք Խուստուփ մագլցող ձախողված ղեկավարը տուրբուլենտությանը դիմակայելու պատկերացում․ Զաքարյան Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր (video) Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավում. ինչ է սպասվում Իրանում գրանցվել է աշխարհում ամենաբարձր օդի ջերմաստիճանը․ Լևոն Ազիզյան Ոստիկանության բաժին է տեղափոխվել 17 անձ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ» Թեժ մրցակցություն է սպասվում . «Հրապարակ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am