Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել դրսում և ստիպել է տառեր սովորել.ինչ է պատմում զոհված զինծառայողի մայրը (տեսանյութ)

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն  պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»: Հավատ, հավատ մինչև վերջ Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր: Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», — ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»: Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» — ասում է Արմինե Ավետիսյանը: Զինդատախազը կանչել է զոհվածի մորը  հանդիպման Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար:  « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», —  համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում: «Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», — հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել: Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը  «Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», — կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը: Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը…նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»: Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին: Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում  միայնակ են եղել: Վարույթ իրականացնող  մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում: «Ո՞նց կարաս ասես «ախպեր» ու հետևից քֆուր անես». հայ-ռուսական տարբերություններ   Հովսեփ Գրիգորյանը 4 տարեկանից ապրել է Ռուսաստանում: Ընկերություն է արել իր նման Ռուսաստանից ծառայելու նպատակով վերադարձած տղաների հետ: « Նրան զորամասում և այստեղ ռուս էին ասում, — հիշում է զոհվածի մայրը, — ինքը մի անգամ ասեց՝ ցավը նա է, որ ես Ռուսաստանում  հայ եմ, իսկ ստեղ ռուս եմ, ես չգիտեմ, ես ով եմ: Նրա մտածելակերպը ուրիշ էր, շատ տարբերվում էր ստեղի երեխեքի մտածելակերպից: Ինքը ասում էր՝ ստեղ բոլորը էգոիստ են: Ստեղ իրար կասեն ախպեր, մի քիչ հետո վերջին բառերը կասեն: Բայց ախպերը սրբություն ա, ոնց կարելի է ռազբորկաների մեջ օգտագործել էդ բառը ու հետո քֆուր անել: Ես իրեն սովորեցրել էի, որ միշտ իրեն դներ դիմացինի տեղը: Միշտ ասում էր мне очень тяжело жить после этих слов: Այստեղ ամեն մեկն իր համար էր»: Որդին պատմել է մորը, որ լարված հարաբերություններ է ունեցել իր հրամանատարի հետ: Հրամանատարը ռուսաստանցի տղաներին հայերեն կարդալ էր սովորեցնում, կիրառելով դաժան «ուսումնական մեթոդներ», նվաստացնելով «ռուսաստանցիներին» մյուս զինծառայողների առաջ: «Հրամանատարը ստիպել է, որ գիշերային ժամերի հաշվին սովորեն բառերը», — պատմում է Արմինե Ավետիսյանը, — Գիշերը քնից հանել է, քնի հաշվին երեխեքին դաժանորեն դուրսը ցրտին կանգնեցրած ստիպել է բառեր սովորել, ասելով՝ չեք քնի, մինչև չսովորեք բառերը»: «Եղնիկներից» Գրիգորյանների տուն եկած զինվորականները հայտնել են, որ հրամանատարին երկու շաբաթ առաջ փոխել են: Անզգուշությամբ, թե դիտավորությամբ պատճառված մահ. չփարատված կասկածներ   Արդյո՞ք հրամանատարի փոփոխությունը պատահականություն է, արդյո՞ք կապված չի եղել տեղի ունեցած սպանության հետ: Հովսեփի տատիկը՝ Մարիետա Գրիգորյանը, կարծում է, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: «Ես ծառայողներից խոսակցություն եմ լսել, որ սպանողը տարիքով մարդ ա եղել, զինվոր չի եղել>>, — ասում է նա, չհավատալով զենքով վախեցնելու, անզգույշ կրակոցի մասին պատմությանը: «Հավատալու բան չի», — ասում է:  Զոհվածի քեռին, Արկադի Գրիգորյանը, նույն կարծիքի է. «Մանուշակ մանկապարտեզն էր, ի՞նչ է: Տարի ու կես ծառայող տղեն ոնց կարա զենքը «ստաժոր» ընկերոջ գլխին դնի, խաղ անի», — ասում է նա: Զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար մեղադրվող Աշոտ Չախալյանի  հարազատները Գրիգորյաններին չեն այցելել: Սոցապ նախարարությունը ընտանիքին 1 մլն դրամ է հատկացրել հուղարկավորության ծախսերի համար: Հովսեփին հողին հանձնելիս, նրա մարմինն ամբողջությամբ ծածկել են եռագույնով:

forrights.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am