Մանե Թանդիլյանը՝ ԵԼՔ-ում եղած տարաձայնությունների մասին

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօչ լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել այն խոսակցություններին, որ ԵԼՔ դաշինքում հակասություն կա՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը դեմ պայքարի մասով: Նման տեղեկությունների հիմք հանդիսացավ այն, որ դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է, իսկ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ արդեն ուշ է ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար:««Ելք» դաշինքում բոլորը համամիտ են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու հարցում: Մենք ամեն կերպ փորձելու ենք դա թույլ չտալ: Այսօր ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնք ըստ էության ավելի են ամրապնդում վարչապետի լիազորությունները և մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչի մասին խոսվել է սահմանադրության փոփոխությունները կատարելուց առաջ, այդ իմաստով չի արվում: իրականությունն այն է, որ դաշինքի երեք կուսակցությունները ունեն առանձին ճանապարհային քարտեզ, տարբեր մոտեցումներ խնդիրների լուծման համար: Սա բնական է, որ երեք հավասար ուժեր բանակցում են, քննարկում են, պարզաբանում են, համաձայնում են եւ գտնում ընդհանուր ճանապարհ՝ գալով ընդհանուր հայտարարի: Սա շատ առողջ է եւ ես կարծում եմ, որ առանց այս բանավեճերի դաշինքը լճացած կլիներ ու այսքան ուշադրության կենտրոնում չէր լինի: Ես ուրախ եմ, որ կա տեսակետների բախումը եւ բանավեճը»,- նշեց նա: Մանե Թանդիլյանը հայտարարեց նաև, որ օրերս տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը չի խոչընդոտում «Ելք» դաշինքը կուսակցություն դարձնելուն:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ոստիկանության բաժին է տեղափոխվել 17 անձ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ» Թեժ մրցակցություն է սպասվում . «Հրապարակ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am