Դահուկորդ Աշոտ Կարապետյանը դեռ չի մասնակցել օլիմպիական խաղերին. օրը հայտնի է
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհան-2018-ում մասնակցության իրավունք ունի միայն հատուկ ոլորավայրէջքում: Նա ՀՀ-ն պետք է ներկայացնի փետրվարի 22-ին սլալոմ մրցաձեւում: Համացանցում տեղեկություն էր տարածվել, թե մարզիկը 2 մեկնարկ է ունենալու, առաջինը երեկ՝ փետրվարի 18-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը պատմել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։ Հիշեցնենք նաև՝ ՀԱՕԿ-ի տարածած հայ օլիմպիականների մեկնարկների ժամանակացույցի՝ փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտի (դասական ոճ) կանանց պայքարում պետք է մեկնարկի դուրս գար նաեւ Փհենչհանում Հայաստանի միակ կին օլիմպիական Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը չկար մասնակիցների ցուցակում:
