Նոր մանրամասներ Դինա Ակոպովնայի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի մասին

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: «Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին»,- ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը.

«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»: Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան. «Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»: Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ. «Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»: Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ եւ պարողներ, լուսանկարում եւ վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում. «Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»: Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռեւս զերծ է մնում հարցազրույց տալուց: Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միեւնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջեւ»: Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների եւ ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am