Պուտինին զգուշացնում են նաև Ղարաբաղի համար

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա և բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ Հոդվածն իրականացնելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններում, ըստ «Aravot.am»-ի` հայտնել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը: «Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները սկսած 2008 թվականից՝ Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում, իսկ այժմ՝ նաև Սիրիայում, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը Ռուսաստանին կոչում է ռևանշիստական, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառմանը, որպես ազգային հզորության գործիքի՝ իր նպատակներին հասնելու համար», – ասել է գեներալը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի օպերացիաներում, հավելել է նա, նշելով, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ն իր ռազմական որոշումներում ղեկավարվել են Ռուսաստանին իրենց գործընկերը դարձնելու փորձերով: Բրիդլավը հանդես է եկել Եվրոպա լրացուցիչ ռեսուրսներ և ռազմական կոնտինգենտ ուղարկելու օգտին, և դա արդեն սկսում է տեղի ունենալ: Այսպես, օրինակ, Իսպանիա է ժամանել չորրորդ էսկադրոնային ականակիրը, իսկ ԱՄՆ Ցամաքային զորքերը Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովում են մեկ բրիգադի չափով ստորաբաժանման ներկայություն, ասաց նա: Սակայն, դա շատ պարզունակ կլիներ, եթե միայն քանակապես մեծացվեր ներկայությունը, նշեց Բրիդլավը: 13 տարվա ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը կենտրոնացած է եղել Աֆղանստանում գրոհայինների դեմ պայքարին միացած այլ երկրների ուսուցման վրա: «Այն օրերից, երբ մենք իրականացնում էինք իրաքյան առաջին կամ երկրորդ, կամ Աֆղանստանի առաջին օրերի մասշտաբի ռազմաօդային արշավներ, արդեն բավականին ժամանակ է անցել, – ասել է Բրիդլավը: «Մենք որոշեցինք, որ մեզ պետք է բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի օժտվենք 5-րդ Հոդվածն իրականացնելու առաջատար հնարավորություններով», – պարզաբանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը: Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ Հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Ռուսաստանի գործողություններն արդարացնում են այդ որոշումն, ասել է գեներալը: Բրիդլավի խոսքով, նա չի կարող ասել, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանի նախագահ Պուտինն իր արդիականացված և վերապատրաստված զինված ուժերով. «Շատերը հարցնում են ինձ. «Ինչի՞ մասին է մտածում Պուտինը»: Կամ` «Ինչպե՞ս եք կարծում, ինչի՞ մասին է նա մտածում»: Ես վստահ չե՛մ, որ գիտեմ, թե ինչի մասին է նա մտածում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է նա անո՛ւմ, և դրանից էլ հետևություն եմ անում, թե մե՛նք ինչի մասին պետք է մտածենք»: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալի մեկնաբանությունները սենսացիոն կարելի է որակել, քանի որ, թերևս, առաջին անգամ նման պաշտոնյայի մակարդակով ՌԴ նախագահի գործողություններին ու ծրագրերին հակազդելու մասին հստակ հայտարարություն է արվում: Բայց ավելի հետաքրքրական է, որ ամերիկացի պաշտոնյան հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը` մատնանշելով նաև այնտեղ Ռուսաստանի գործողությունները 2008 թվականից: Շատերը կարող են հարց տալ` իսկ ի՞նչ է արել Ռուսաստանը 2008-ից Ղարաբաղում: Եթե հայացք ուղղենք վերջին 7 տարիներին, ապա կտեսնենք, որ ԼՂ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի քայլերը թե հետխորհրդային տարածքում, թե մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացում, եղել է ոչ միայն ապակառուցողական, այլև անկանխատեսելի: Ռուսաստանը պարտավոր է ԼՂ հակամարտության գործընթացում լինել խաղաղության կողմնակից, բայց ինչպես է նա պատկերացնում խաղաղության հաստատումը, եթե զինում է Ադրբեջանին մի քանի միլիարդանոց պայմանագրերով: Գումարած` ռուս-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ ջերմացումը: Իրականում, Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ այլևս 2008-ի ռուս-վրացականի նման սցենարների կիրառումը Ռուսաստանի կողմից թույլ չի տալու, կամ գոնե դրանց հակազդելու և նախապատրաստվելու է, որպեսզի հարկ եղած դեպքում կանխարգելիչ քայլերի դիմի: Իհարկե, ամերիկացի գեներալի գնահատականները վերաբերում են նախևառաջ  ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնցից մեկի վրա հարձակումը, ըստ Հյուսիսատլանտյան պայմանագրի, դիտարկվում է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Սակայն պարզ է, որ այսօրվա Ռուսաստանի քայլերը հետխորհրդային այլ երկրներում ևս, Միացյալ Նահանգներին, մեղմ ասած, արդեն «հունից հանել են»: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Բերդում է՝ ՌՈ բաժնում․ 24News Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am