Ադրբեջանում ևս արգելել են «Ստալինի մահը» ֆիլմը

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պրեմիերայի օրը որոշել է արգելել Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը վարձույթից հանելուց մեկ շաբաթ առաջCinema plus ադրբեջանական կինոթատրոնների ցանցի զարգացման գծով տնօրեն Զաուր Դարաբզադեն haqqın.az կայքին ասել էր, որ սկանդալային բրիտանական-ֆրանսիական կատակերգությունն այնուամենայնիվ կցուցադրվի Ադրբեջանում: Ֆիլմի անոնսն արդեն հայտնվել էր Cinema plus-ի կայքում:

Սակայն պրեմիերայից մեկ օր առաջ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆիլմի փակ դիտում էր անցկացրել և որոշել արգելել ցուցադրությունը կինոթատրոններում:

«Ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին, և դա մեր պատմությունն է, իսկ այն, ինչ պատկերված էայդ ֆիլմում, ըստ Մշակույթի նախարարության, վիրավորում է այդ պատերազմում զոհվածների հիշատակը»,-ասելէԴարաբզադեն: «Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակերգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը»ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին: Հունվարի վերջին ֆիլմն արգելել էին ցուցադրել Ռուսաստանում: Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը ֆիլմը դիտելուց հետո որոշել էր, որ ֆիլմը ո՛չ պատմական, ո՛չ մշակութային արժեք չունի, փոխարենը դրանում ապականվում են խորհրդային խորհրդանիշները՝ հիմնը, շքանշաններն ու մեդալները: Ելնելով այդ հանգամանքից՝ նախարարությունը հետ էր կանչել ֆիլմի վարձութային վկայականը: Այդ որոշումից հետո «Վոլգա» կինոընկերությունը, որը Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում ֆիլմի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է, վաճառքից հանել է «Ստալինի մահը»ֆիլմը: «ՌԴ մշակույթի նախարարության՝ «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության արգելքը փաստացի հանգեցրել է ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա ցուցադրության արգելքի»,-գրում է haqqin.az-ը: Սակայն Վրաստանում ֆիլմն ազատ ցուցադրվում է կինոթատրոններում, և ոչ մի քննարկում արգելելու մասին նույնիսկ չի գնացել: «Ստալինին մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին մշակույթի նախարարության որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում: Ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն նշենք․
  • «Մշակույթի նախարարության որոշումը նշանակում է, որ Ադրբեջանն անկախ պետություն չէ»:
  • «Նրանք ֆիլմը նույնիսկ չեն էլ դիտել: Ես չէի համաձայնի Բերիայի՝ «գարշահոտ է փչում, ինչպես Բաքվի զուգարանում» խոսքերի հետ, Ժուկովն, ընդհակառակը, կարծես արծիվ ներկայացված լինի: Ընդհանրապես, ֆիլմը լավն է, սակայն ծիծաղելի չէ, ավելի շատ՝ տխուր»:
  • «Ադրբեջանը գնալով ավելի է նմանվում Ռուսաստանին: Եվրաֆոբիա, ֆիլմերի արգելքներ… հետո ի՞նչ է լինելու՝ Գուլա՞գ, Բելոմորկանա՞լ.…»
  • «Մենք ի՞նչ գործ ունենք ռուսական արգելքի հետ: Մի՞թե մենք չենք հռչակել մերանկախությունը 1991թ–ին: Մի՞թե Ստալինը մեր հերոսն է: Այդ համակարգը ոչնչացրել է մերինտելիգենցիան: Երկրորդ աշխարհամարտում զոհված մերհայրենակիցների լուսավորհիշատակը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ»:
Աղբյուրը՝ jam-news.net

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am