Ալիևին Վաշինգտոնում լուրջ «գլխացավանք» է սպասում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովին: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել Նովրուզ Մամեդովը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով պատասխանատու է արտաքին կապերի համար: Գագաթաժողովը կայանալու է Վաշինգտոնում: Կգնա՞ արդյոք Ալիևը Օբամային հանդիպելու, երբ արդեն տևական ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ենթարկվում է աննախադեպ ճնշումների ու քննադատության, և իրավիճակն արդեն հասել է այն աստիճան, որ Ալիևը հուսահատությունից իր երկրի խորհրդարան է մտցնում ԱՄՆ-ի դեմ «պատժամիջոցների» ծիծաղելի նախագիծ: Այն, որ Վաշինգտոն մեկնելու դեպքում Օբամայի կողմից Ադրբեջանի նախագահին «սթափեցնելու» գործիքներ կկիրառվեն, կասկած չկա: Ռուսաստան-Ադրբեջան ջերմ հարաբերությունները մի կողմից, մյուս կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն արդեն բոլորին է նյարդայնացնում: Գումարած ամենագլխավոր խնդիրը` Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքների կոպիտ խախտումները ու դեպի բռնատիրություն Ալիևի ռեժիմի հաստատուն քայլերը: Այնպես, որ Ալիևը ԱՄՆ մեկնելու դեպքում լուրջ «գլխացավանքների» տակ է ընկնելու, եթե իհարկե, վերջնականապես որոշում կայացնի մեկնել Վաշինգտոն: Իսկ մինչ այդ ամերիկացի նախկին պաշտոնյաները, փորձագետներն ու մամուլը շարունակում են անխնա քննադատել Ալիևի ռեժիմը:  Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Freedom House-ի նախկին ղեկավար, Մարդու իրավունքների ու ժողովրդավարության Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերն անդրադարձել է նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքին։ Կրամերին հարցրել են, թե ինչ է մտածում այն կապակցությամբ, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանոնավորապես կրկնում է, որ անկախ է, և որ ոչ ոք ու ոչինչ չի կարող ճնշում գործադրել իր վրա, և որ Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն»։ Ի պատասխան՝ Կրամերը հայտարարել է. «Եթե Ադրբեջանը գտնվեր այնտեղ, որտեղ որ Շվեյցարիան է, նման հայտարարությունները կհնչեին ավելի համոզիչ։ Սակայն երբ մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուս կողմում՝ Իրանը, ճիշտ կլիներ ասել, որ երկիրը գտնվում է բարդ տեղում և ոչ պարզ իրավիճակում։ Եվ եթե Ալիևը ցանկանում է իրեն հեռացնել Արևմուտքից, ինչը նա հաջողությամբ անում է, ապա դա նշանակում է միայն մեկ բան. Ռուսաստանն ու Իրանը կունենան ավելի մեծ ազդեցություն և ավելի մեծ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Ինձ համար անկասկած է, որ նմանատիպ քաղաքականությունը սխալ և վտանգավոր է»,- ասել է նա։ Բաքվի անկախ վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կհանգեցնի Վաշինգտոնի աջակցության կորստին, ինչը կուժեղացնի Ռուսաստանից նրա կախվածությունը և կհանգեցնի անկախության թուլացմանը։ Գնահատելով այդ հեռանկարները՝ Կրամերը հայտարարել է. «Մաքուր աշխարհագրական տեսանկյունից Ռուսաստանից հեռանալն անհնար է, սակայն Ադրբեջանը կարող էր իր համար բացել ավելի մեծ հնարավորություններ՝ սերտ կապեր ունենալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Ադրբեջանի հարևաններն արդեն իսկ ընթանում են այդ ուղով, իսկ Բաքուն ժամանակ է կորցնում»։ Այսպես, Ադրբեջանի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը մնում է անփոփոխ` Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքներ ու առաջնահերթություններ են, Ռուսաստանի իշխանությունների հետ Ադրբեջանի նախագահի բարիդրացիական հարաբերությունները: Ծանր օրեր են սպասվում Ալիևին Վաշինգտոնում: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am