Նոր սեքս-սկանդալ Թրամփի անվան շուրջ/տեսաշար/
The New Yorker-ը հայտնում է,որ Playboy էրոտիկ ամսագրի նախկին տարվա աղջիկ, մոդել Կարեն Մակդուգալը հայտարարել է, որ ինը ամիսների ընթացքում հանդիպել է ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ:46-ամյա կինը հավաստում է, որ մի անգամ Թրամփն իրեն առաջարկել է վճարել սեքսից հետո, Բեվերլի–Հիլզում, սեփական բունգալոյում, որտեղ տեղի են ունեցել իրենց հանդիպումների մեծ մասը։ Թրամփը փորձել է խույս տալ իրենց հարաբերությունների հրապարակայնացումից,ասել է նա:
Մակդուգալը նաև պատմել է, որ լրատվամիջոցներից մեկը իրեն 150000 դոլար է առաջարկել իր պատմության համար, սակայն հետո այդպես էլ չի հրապարակել այն։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը ժխտում է, որ կապ է ունեցել այս կնոջ հետ։ «Սա հին, ֆեյքային պատմություն է։ Նախագահն ասում է, որ երբեք հարաբերություններ չի ունեցել Մակդուգալի հետ»։
