Նոր մանրամասներ ԵՊՀ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքից

Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի Ռոմանագերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը: Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք: Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է: ** 21:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, մեկնելով ԵՊՀ-ի Ռոմանագերմանական ֆակուլտետ, պարզել են, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ մի քանի երիտասարդներ միջանցքում՝ լսարանների առջև, անեկդոտներ են պատմել միմյանց, ինչը աղմուկ է առաջացրել հարկում, և փոխդեկանը, մոտենալով նրանց, նկատողություն է արել, ինչն էլ դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմությունը: Տեղեկությունները, որ վիճաբանություն է տեղի ունեցել աղջկա պատճառով, կարծես թե, հերքվում են, քանի որ համայնքային Ոստիկանության բաժանմունքում էլ պարզել են, որ այդ տեղեկությունը համալսարանի բակում ասեկոսեների նման է եղել: Այդ տեղեկությունները հերքվել են նաև միջանցքում եղած ականատես վկաների զրույցներից պարզ դառնալուց հետո: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am