«Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են». Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն: Ըստ Մաշալյանի՝ որքան եկեղեցին ունի այդ օրենքները մեկնաբանելու իրավունք, նույնքան էլ պետությունն ունի: Այս դեպքում պետությունը կիրառելով իր իրավունքը որոշել է, որ պատրիարքի աթոռը թափուր համարելու համար գործող պատրիարքի հիվանդությունը բավարար պատճառ չէ: Այնուամենայնիվ, եպիսկոպոսը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են եղել, այլ գիտակցության բացարձակ կորուստը, և հույս է հայտնել, որ այդ հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել պետական պաշտոնյաների հետ: «Այս պահին պետության ցանկությունը հնարավոր չէ անտեսել, քանի որ պատրիարքությունը 450 տարի շարունակ գործել է որպես օսմանյան հաստատություն և դեռ շարունակում է առաջնորդվել այդ ռեֆլեքսներով»,-հայտնել է կրոնական ժողովի ատենապետը՝ ընդգծելով որ ժողովրդի մեծամասնությունն էլ համայնքի կառավարման հարցում բավական գիտելիքներ չունի: Մաշալյանը, պետության որոշման դեմ չպայքարելու իր դիրքորոշմանն անդրադառնալով, գրել է. «Կարող էինք ամեն ինչ կրակի տալ, փոշի ու ծուխ բարձրացնել: Բավականին էլ հետաքրքիր կլիներ: Սակայն այդպես մեզ միայն ավեր կբերեինք»: Եպիսկոպոսը նշել է, որ չնայած ինքը և Աթեշյանը սկզբունքային հարցերում տարաձայնություններ ունեն, բայց թշնամիներ չեն: Մաշալյանը, որ մեկ տարի առաջ պնդում էր, որ Աթեշյանի հետ հնարավոր չէ առաջ շարժվել, հիմա էլ չգիտի՝ կհաջողվի դա անել, թե ոչ, սակայն նախընտրում է լավատես լինի: «Աթեշյանը և Պետրոս Շիրինօղլուն ապացուցեցին, որ պետության սիրելիներն են: Մեր համայնքի խնդիրների նվազագույնը 70 տոկոսի աղբյուրը բյուրակրատական խոչընդոտներն են: Նրանք իրենց կապերն օգտագործելով կարող են փակ դռները բացել: Այս ուղղությամբ մեր համայնքը նրանց պետք է աջակցի և խրախուսի»: Կրոնական ժողովի ատենապետը համարում է, որ կատարվածը մեծագույն անարդարություն էր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նկատմամբ: Մաշալյանի համոզմամբ՝ Բեքչյանը, 2017թ հունիսից ստանձնելով տեղապահի պաշտոնը, պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հարցում ավելի շատ բան արեց, քան արվել էր վերջին 9 տարիների ընթացքում և կարողացավ ամբողջ գործընթացը ավարտին հասցնել: «Մեր եկեղեցին 2017թ դեկտեմբերի 10-ին ընտրությունն անցկացնելու համար ամեն ինչ արժանի կերպով պատրաստել էր: Այսինքն, եթե նորմալ պայմանների լինեին, պատրիարքին վաղուց ընտրած կլինեինք»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ» Թեժ մրցակցություն է սպասվում . «Հրապարակ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am