Հերթական «սառը ցնցուղը» ԱՄՆ-ից

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիա նահանգից) նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանն առնչվող Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործումը։ Կոչը հնչեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ համատեղ ճեպազրույցում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին։ Դռնփակ ճեպազրույցում, որը կազմակերպվել էր կոմիտեի կողմից, ներկա են գտնվել Ներկայացուցիչների պալատի 10-ից ավելի անդամներ։ «Բռնությունը ԼՂ տարածաշրջանում վերջին տասնամյակների բարձրագույն կետում է։ Միայն անցած ամիս մենք լսել ենք ծանր սպառազինությամբ հարձակումների և հրետանային կրակի արձակման մասին, ինչը հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է։ Ինչպես ասել է դեսպան Ուորլիքը, դա «սառեցված հակամարտություն» չէ, այլ մոռացված հակամարտություն՝ վերահսկողությունից դուրս գալու իրական ռիսկով։ Ահա թե ինչու մենք ունենք բոլոր դիպուկահարներին հեռացնելու, ավելի շատ միջազգային դիտորդների տեղակայման և յուրաքանչյուր խախտման համար թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով կրակի արձակման լոկատոր-համակարգերի տեղակայման անհրաժեշտություն։ Ագրեսիայի դրսևորումները պետք է հստակ դատապարտվեն։ Որքան արագ վարչակազմը կարողանա օգնել այս ամենը տեղը դնելու հարցում, այնքան արագ կկարողանա վերջ տալ սպանություններին ու կանխել պատերազմը»,- ասվում է Ռոյսի հայտարարության մեջ։ Ռոյսը եզրափակել է ելույթը՝ նշելով. «Ես պահպանում եմ հույսս, որ մի օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղությամբ՝ վայելելով անվտանգությունն ու ծաղկող առևտուրը տարածաշրջանի իր հարևանների հետ: Ես շնորհակալություն եմ հայտնում այստեղ ներկա նրանց, ովքեր հանձնառու են այդ խաղաղության ձեռք բերմանը և ներգրավված դրա իրագործմանը»։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը։ Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Երախտապարտ եմ հանձնաժողովին և դրա նախագահ Էդ Ռոյսին ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկման համար։ Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- գրել է Ուորլիքը։ Ինչպես երևում է, Միացյալ Նահանգները Ալիևի համար նոր անակնկալներ են պատրաստել` մեծ եռանդով և հետևողականությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Բաքվին նյարդայնացնող քննարկումներով ու կոչերով` ուղղված ԱՄՆ վարչակազմին: Բայց ամենում ամենահետաքրքրականն այն է, որ Վաշինգտոնի վերջին իրադարձություններին մասնակիցն է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որին, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ քննադատում են Բաքվում, համարելով` «հայերի շահերի պաշտպան»: Օրերս ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015թ. դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։ Նա հավելել է, որ չնայած չի հաջողվել բեկում գրանցել հանդիպման ժամանակ՝ համանախագահները ձգտելու են նախագահների հանդիպում կազմակերպել նաև նոր տարում. «Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքները երկու երկրների արտգործնախարարների հետ՝ հասնելու համար հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, բռնությունների առաջացման ռիսկերի կրճատման միջոցներին ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության հետագա առաջխաղացման ծրագրին»։ Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am