Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» նաև անչափահաս երեխային.ինքնասպանության մանրամասները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողբերգություն, որ կարող էր տեղի չունենալ Ինքնասպանություն մարդիկ գործում են աշխարհի բոլոր երկրներում։ Բայց եթե աշխարհում դա շատ տարբեր, հնարավոր արագ ու անցավ տաբերակներով են անում, մեզանում նախընտրում են կամուրջներից ցած նետվելով դաժան ինքնասպանության եղանակը։ Բանը հասել է այնտեղ, որ լրջորեն քննարկվում է բարձր կամուրջների տակ մարդ որսացող ցանցեր տեղադրելու հարցը։ Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրվել՝ այս անգամ Դավիթաշենի կամրջից նետվել է երիտասարդ մայրը՝ 9-ամյա դստեր հետ։ Ողբերգական լուրն առած մարդիկ ցնցված էին, բացատրություններ էին փնտրում, ապշած հարցնում էին․ երեխային ինչո՞ւ է իր հետ «տարել»։ Ավելի ուշ սկսեցին պատճառները որոնել սոցիալական ծանր վիճակի, անձնական չստացված կյանքի (կինն ամուսնալուծված էր), կրոնական ու հոգեկան շեղումների եւ այլ հանգամանքներում։ Հետո արդեն հայտնի դարձավ, որ կինն ու երեխան մի քանի օր անհայտ կորած են եղել։ Ապա տեղեկացանք, որ կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից է, ամուսնալուծությունից հետ ապրել է ծնողների տանը։ Երեխան երկու կողմից էլ տատ ու պապ է ունեցել, որոնք կարող էին խնամել նրան, եթե մայրը որոշել էր հրաժեշտ տալ կյանքին։ Սակայն այս կցկտուր տեղեկությունները բացարձակապես լույս չեն սփռում կատարվածի վրա եւ չեն արդարացնում շրջապատի, հանրային ինստիտուտների անտարբերությունը քաղաքացու, մանավանդ՝ մանկահասակ երեխայի ճակատագրի նկատմամբ։ Եթե մեզանում լիարժեք գործեին դպրոցն ու սոցիալական ծառայությունները, պաշտպանված լինեին երեխաների իրավունքները, եթե հարազատները ոչ թե մխրճվեին մարդու անձնական կյանք, այլ ուշադիր լինեին նրա հոգեվիճակի փոփոխություններին, եթե երեխան չդիտվեր ծնողի սեփականությունը, որի հետ նա ինչպես կուզի, կվարվի, այս ողբերգությունը կարող էր եւ տեղի չունենալ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am