Կոյուղաջուրը, գարշահոտությունն ու ՀՀԿ-ն

Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը Երևանի ղեկավարության կյանքը դժոխքի է վերածել։ Տեւական ժամանակ է ավագանու նիստերն անցնում են բուռն մթնոլորտում։ Բայց այն, ինչ կատարվեց երեկ, գերազանցեց նախորդներին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Փոստանջյանի կուսակից «Երկիր Ծիրանի» խմբակցության երիտասարդ ավագանի Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարան փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտարարելով, որ եթե երևանցիները շնչում են այդ գարշահոտությունը, թող նա էլ շնչի: Իսկ այն ինչ եղավ հետո, դժվար է նույնքան բնական բեմադրել հոլիվուդյան ամենահայտնի «բոյեվիկ» ֆիլմերում։ Սպասվածի պես ՀՀԿ-ականները նետվեցին «կռվի դաշտ», սկսվեց քաշքշուք, կողմերն ապտակներ փոխանակեցին, քաշեցին կնոջ մազերը, կոյուղաջրերով տարան կոտրվեց... Ու գարշահոտությունն այդ դիպավ ՀՀԿ-ական ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ուղիղ սրտին։ Նրան հոսպիտալացրեցին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ զոնդավորել են։ Նրա սիրտը պարզվեց անչափ փխրուն է եւ նույնիսկ կարող է սթրես տանել գարշահոտությունից։ Կարելի է դեռ երկար պատմել այդ իրարանցման մասին, հիշել բոլոր դրվագները, գտնել մեղավոր-անմեղներին անուն առ անուն, սակայն բռնության այդ զարհուրելի տեսարանն ինքնին իշխանության էության տիպիկ դրսեւորումն է։ Այս պարագայում, երբ բռնության ենթարկվեց Մարինա Խաչատրյանին, մարդիկ անգամ չեն ուզում խորանալ՝ որն է բռնության պատճառը, ով է անմեղ, ով մեղավոր։ Չլիներ բռնություն, կկարողանայինք սթափ գնահատել՝ ինչ է արել «Երկիր ծիրանիին», գուցեեւ քննադատեինք ու ծաղրեինք այդ արարքը եւ ընդդիմությանը հիշեցնեինք, որ ավագանու նիստերը քաղաքական հարթակ է, որտեղ պետք է լինեն բացառապես քաղաքական բանավեճեր։ Իհարկե, Փոստանջյանի թիմի ընտրած պայքարի մեթոդը հայաստանյան քաղաքական իրավիճակում միանգամայն ընդունելի է, որովհետեւ իշխանություններին սթափեցնում են ոչ թե բանավեճերն ու քաղաքական ելույթները, այլ նման անակնկալ ֆորս-մաժորները։ Թերեւս Ծիրանին երեկվա միջադեպից դուրս գար ամբողջությամբ արդարացված, եթե Խաչատրյանի գործողությունները նախաբանով սկսեին եւ ներկայացվեր, թե ինչ են ուզում անել ու ինչ նպատակով։ Բայց քանի որ իշխանությունում անգամ իրենց ստվերից են վախենում եւ դրա բոլոր պատճառներն ունեն, անակնկալի եկան կտրուկ գործողություններից։ Նույնիսկ այս պարագայում ՀՀԿ-ական բռնարարների գործողություններին արդարացում չկա։ Ստացվում է, որ թիմում հավաքվել են մարդիկ, որոնք կին ծեծող են, մազ քաշող, ապտակող, «ձեռ քցող», որի մասին ի դեպ Խաչատրյանն ակնարկեց «Ազատության» եթերում։ Միջադեպում ակտիվ մասնակցություն ունեցան Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը եւ Արտակ Գասպարյանը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի նկատմամբ վերը նշված 7 անձն այս կամ այն կերպ բռնություն են գործադրել: Լրատվամիջոցները հասցրեցին իրենց ողջ պերճանքով հանրությանը ներկայացնել այս պաշտոնյաներին, որոնց մեջ քրեական անցյալ ունեցողների պակաս չկա, նրանց փառահեղ ներկան էլ հիմա է կերտվում, ավագանու նիստերում՝ կանանց դեմ պայքարում։ Այս մարդիկ այլեւս վերջացած են որպես տղամարդ, ինչպես կարելի է քաշել կնոջ մազերից, քարշ տալ նրան ՝ պարանոցից ոլորած, կամ «աբառոտկա ապտակ «ֆռռալ», ավելի զարհուրելի ու զազրելի էր ՀՀԿ կանանց հարձակումներն իրենց կին գործընկերների նկատմամբ, տեղի է ունեցել բռնություն, բռնության ենթարկվողը կին է, մինչդեռ սրանք կորցրել են անգամ սեռային զգացողությունը՝ գոնե լռելու փոխարեն ծափահարում են բռնարարներին:  Ի վերջո, այդ կեղտաջուրը մահվան սպատնալիք չէր դառնալու.  դա ուղղակի վեր հանեց  իրական կեղտը, որի մասին բարձրաձայնում էին ընդդիմադիրները: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am