ՌԴ-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը ահաբեկիչներ կճանաչի.Թուրքիան վստահ է
Ապագայում Ռուսաստանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերին, ճանաչելու է ահաբեկչական կազմակերպություններ: Անկախ նրանից, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում ունեն քրդերի հարցում, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվելու,նման վստահություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռուսաստանը նրանց ահաբեկչական կազմակերպություն չի համարում, բայց ապագայում ճանաչելու է որպես ահաբեկչական: Ռուսաստանը չի բողոքում Աֆրինում մեր կողմից իրականցվող գործողություններից և ըստ էության ոչ մեկ չի կարող բողոքել: Մեր խնդիրն այն չէ, թե Սիրիայի քրդերին Ռուսաստանը, կամ այլ երկրներ ահաբեկչական կհամարեն թե ոչ: Մենք գիտենք, որ Սիրիայում նույն ահաբեկչական կազմակերպությունն է, պարզապես PKK-ի անունը չի կրում: Այդ հարցում մեր ձեռքում կան ապացույցներ և փաստաթղթեր»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
