Քաղաքապետարանն ունի 2 ցուցակ, մեկը Երևանի ավագանու կողմից հաստատված, մյուսը՝ իրենց գրպանի համար

Երեկ ավագանու նիստում կատարված դեպքը  լրատվության ուշադրությունից դուրս թողեց օրակարգի «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ կարևոր կետի քննարկումը, հայտնում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ինչո՞ւ էր այն կարևոր, որովհետև թե՛ հողի, թե՛ գույքի աճուրդների մասին հայտարարություններում աճուրդի ներկայացված գույքը պետք է համարվի Երևան քաղաքի սեփականություն ու գույքագրված լինի վերոնշյալ փաստաթղթում: Սույն հարցի մասին իմ ելույթն այն մասին էր, որ աճուրդի դրվող գույքի ցուցակում շատ հաճախ հանդիպում ենք Երևանի սեփականություն չհանդիսացող գույքի: Մասնավորապես, Երևանի կայքում դրված ս.թ. փետրվարի 8-ի գույքի աճուրդի հայտարարության մեջ 55 անվանմամբ գույք է դրված, որոնցից 37-ը առկա է Երևանի սեփականություն հանդիսացող գույքի փաստաթղթերում, իսկ 18-ը՝ ոչ: Նույն պատկերն է հողի աճուրդի ժամանակ: Ո՞րտեղից այդ 18 անուն գույքը, որը չլինելով Երևանի սեփականություն, դրվում է աճուրդի: Փաստորեն քաղաքապետարանն ունի 2 ցուցակ, մեկը Երևանի ավագանու կողմից հաստատված, մյուսը՝ իրենց գրպանի համար: Ո՞վ գիտե, թե որքան տարածք, բնակարան ունեն ոչ պաշտոնական ցուցակներում ու «լավություն» են անում որոշակի ծառայություների դիմաց: Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիայի մասին փաստ:Ի դեպ, դրանցից մեկն էլ նշված է Դավթաշեն 3-րդ թաղամաս 23/1  վարչական շենք, 229.93 ք.մ., որը գույքի ցուցակում գրավում է 429-րդ համարը: Այսպիսի  անօրեն գործունեության արդյունքում էլ հաճախ  շինթույլտվություն է տրվում ոչ համայնքային, այլ՝ հանրային սեփականություն հանդիսացող գազոնի, օրինակ՝ Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փողոցի գազոն, շենքերի կանաչ տարածքների /Թոթովենց 3/, պուրակների վրա ծլող շինություններին, որոնք  հաճախ իրականացվում են տարածքի ծառերի հաշվին: Կարծում եմ չեք կասկածում, թե քանի օրինակ ևս կարող եմ բերել: Իհարկե պարոն Ամյանը չհամաձայնվեց իմ բերած փաստի հետ ասելով , որ ցուցակը լավ չեմ նայել: Հնարավոր է, ստուգելու համար թե՛ ինձ, թե՛ 08.02.2018թ. հայտարարությամբ աճուրդի ներկայացված ցուցակը, ես այսօր  դիմեցի քաղաքապետին տեղեկանք տրամադրելու խնդրանքով այն մասին, թե վերոնշյալ հայտատարության 55 գույքը Երևանի սեփականության գույքի ցուցակի ո՞ր համարների տակ են գրված, ինչպես նաև առաջարկեցի աճուրդի հայտարարությունների մեջ հասցեների կողքին անպայման գրել վերոնշյալ ցուցակում գույքի համարը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am