Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 18 հասցեի հարևանությամբ բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 31-ամյա Էդգար Վարդանյանի վարած Infiniti մակնիշի 96 NN 001 համարանիշի և 27-ամյա Ֆելիքս Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 35 OA 412 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Ֆ. Գրիգորյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արտակ Ջանուղազյանն ու Է. Վարդանյանի ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ֆնդկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վարդանյանն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը