Բոլորի դերերը կանխատեսելի էին

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս: Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է:

Եկեք մտավոր փորձարկում կատարենք եւ ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետեւելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետեւ սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»: Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»: Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որեւէ ձեւով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլեւս չապրեն գարշահոտության մեջ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am