Ինչու՞ Սաուդյան Արաբիան սադրեց

Իրան-Սաուդյան Արաբիա` վերջին օրերի լարվածության հիմքերը հասկանալու համար, թերևս արժե ուսումնասիրել Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում: Սաուդյան Արաբիան տարածաշրջանային բոլոր հակամարտություններին և տարաձայնություններին մշտապես անուղղակիորեն մասնակցություն ունեցող երկիր է:  Առաջին համաշխարհային պատերազմից հետո Աաուդյանները, օգտվելով Օսմանյան կայսրության տրոհումից, պայքար ծավալեցին կենտրոնացված պետություն ստեղծելու համար։ 1920-ին նրանք իրենց տիրապետությունը հաստատեցին Ասիրի մի մասի (ամբողջ Ասիրի վրա՝ 1930-ին), 1921-ին՝ Շամմարի վրա։ 1921-ին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը հռչակվեց Նեջդի և միացված մարզերի սուլթան։ Նեջդի և Հիջազի միջև 1924—1925-ի պատերազմի հետևանքով Իբն Աաուդը իր պետությանը միացրեց նաև Հիջազը։ 1926-ի հունվարին նա իրեն հայտարարեց Հիջազի թագավոր և Նեջդի ու միացված մարգերի սուլթան։ 1926-ի փետրվարի 16-ին սովետական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նորաստեղծ պետությունը և նրա հետ հաստատեց դիվանագիտական հարաբերութուններ։ 1932-ից պետությունը կոչվեց Սաուդյան Արաբիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939—1945) Սաուդյան Արաբիան չմասնակցեց, սակայն խզեց դիվանագիտական հարաբերությունները ֆաշիստական Գերմանիայի (1941) և Իտալիայի (1942) հետ։ Պատերազմի վերջին և հատկապես հետո Սաուդյան Արաբիայում ուժեղացավ ամերիկյան ազդեցությունը։ 1943-ին ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սաուդյան Արաբիայի հետ և 1943-ին նրա վրա տարածեց լենդ-լիզի օրենքը, Դահրանում ստեղծվեց ամերիկյան Մեքքա էր-Ռիադ պալատի մուտքը ռազմաօդային բազա։ Ամերիկյան նավթային մոնոպոլիստական ընկերությունները դարձան երկրի նավթի հիմնական շահագործողները։ 1953-ին, Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդի մահից հետո, գահ բարձրացած Սաուդ թագավորը ընդունեց մի շարք խիստ օրենքներ, որոնցով ծանր պատիժների (ընդհուպ մինչև մահապատիժ) սպառնալիքով արգելվեցին գործադուլներն ու ցույցերը։ 1950—1960-ական թթ․ Սաուդյան Արաբիայի զարգացումն ընթացավ լարված ներքաղաքական մթնոլորտում, խիստ սրվեցին տնտեսական հակասությունները։ Արվեց պայքարը Աաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և եղբայրների միջև։ 1962-ին Սաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը ստիպված փաստական իշխանությունը զիջեց եղբորը՝ Ֆայսալ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին, իսկ 1964-ին հրաժարվեց գահից։ Ֆայսալը որոշ ռեֆորմներ անցկացրեց, որոնք սակայն չփոխեցին Սաուդյան Արաբիայի հասարակական-քաղաքական կառուցվածքի բնույթը, տիրապետող մնացին ֆեոդ, ցեղային-տոհմական հաՋիդդայի համայնապատկերը արաբ միությունները՝ իրենց բնորոշ միապետական, միահեծան կրոն, երևույթներով։ Արտաքին քաղաքականության բնագավառում, 1960-ական թվականներից սկսած հստակորեն դրսևորվեցին Սաուդյան Արաբիայի նկրտումները՝ գլխավոր դեր խաղալ իսլամական և արաբական աշխարհում։ Վերջին 40-45 տարիների ընթացքում թագավորությունը կարողացել է հաղթահարել աղքատությունը, ինչը կապված է նավթի ահռելի պաշարների հետ: Սաուդյան Արաբիան իսլամի հայրենիքն է, նրա տարածքում են գտնվում իսլամական աշխարհի գլխավոր սրբատեղիները, որտեղ ամեն տարի մուսուլմաններն ուխտագնացության են գնում: Թագավորությունը տարեկան Ղուրանի միլիոնավոր օրինակներ և այլ իսլամական գրքեր է տպագրում և տարածում ողջ աշխարհում, ինչպես նաև հսկայական գումարներ է տրամադրում մզկիթների կառուցման համար: Սաուդյան Արաբիան ակտիվորեն ֆինանսավորում է տարբեր իսլամիստական շարժումների գործունեությունը, հենց նա է համարվում վահաբիական շարժման աջակիցը ողջ աշխարհում: Իսլամական գործոնը զգալի ազդեցություն է գործում թագավորություն արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Սաուդիտները վստահ են, որ իրենց երկրի կոչումն է ղեկավարել իսլամական աշխարհը: Սակայն իր արտաքին քաղաքականությունում Սաուդյան Արաբիան հիմնական շեշտը դնում է ԱՄՆ-ի վրա, ինչը պայմանավորված է անվտանգության խնդիրներով: Թագավորությունը միջազգային և տարածաշրջանային օրակարգի գլխավոր խնդիրների շուրջ իր գործողությունները համակարգում է Միացյալ Նահանգների հետ: Բացի այդ, Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ամրապնդման օգտին, որը ստեղծվել է 1981 թվականին և ներառում է 6 արաբական միապետություններ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, ԱՄԷ, Օման: Թագավորությունը ցանկանում է այս Խորհուրդը դարձնել միասնական տարածաշրջանային ուժ, որը կկարողանա հանդես գալ որպես միջազգային հարաբերությունների լիարժեք խաղացող: Այսօր, ըստ էության, Սաուդյան Արաբիան իր քայլով Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս-քվոն հասցրեց ապակայունացման հասնելու իրավիճակի: Շիա քարոզիչ Նիմր Բակիր ալ-Նիմրի գլխատումը սաուդյան իշխանությունների կողմից պայթունի դեր խաղաց ոչ միայն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանում շիա-սուննի հակասությունները սրելու տեսանկյունից: Դրա հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների համար: Իրանը, որպես քաղաքական և քաղաքակրթական համակարգ, մշտապես ունեցել է կրոնական և ազգայնական գաղափարախոսությունների եղանակով ստեղծված քաղաքական առանցք, որի կենտրոնական և անփոփոխ գաղափարն Իրանն է: Մինչդեռ Սաուդյան Արաբիան ինչ-որ առումով արհեստականորեն միավորված պետական կազմավորում է: Ինչու՞ Սաուդյան Արաբիան Իրանի դեմ գնաց նման քայլի... Այս հարցի պատասխանները գուցե մի քանիսն են: Բայց արդյոք պատճառներից մեկը Իրան-Արևմուտք հարաբերություններում փոխհամաձայնություննե՞րը չէին, Իրան-«վեցյակ» հայտնի համաձայնությունը և Իրանի` մեկուսացումից դուրս գալու հնարավորությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am