Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ն «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է

«Հրապարակ» -ը գրում է. Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ն «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է․ պետք է ընտրի ՍԴ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, երկրի նախագահ, վարչապետ։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը, ի տարբերություն վարչապետի, ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ։ «Ելքի» հետ խորհրդարանական հանդիպման գնացած Արմեն Սարգսյանը նաեւ «վիզիտ վեժլիվոստի» է կատարել խորհրդարանի ղեկավարությանը, իր երբեմնի ստորադաս Արա Բաբլոյանին (երբ Ա․ Սարգսյանը վարչապետն էր, Բաբլոյանն առողջապահության նախարարն էր)։ Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի ներկայությամբ (առանց Միքայել Մելքումյանի) ընթացել է մտերմիկ զրույց, սուրճ են ըմպել, ներկաները զարմացել են Ա․ Սարգսյանի՝ իրենց մասին խորքային տեղեկացվածության աստիճանից։ Ա․ Սարգսյանը նրանց հետ չի՞ քննարկել իր ընտրության ընթացակարգերին վերաբերող հարցեր՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Հասկանալի պատճառով՝ ոչ․ նա դեռ նախագահի թեկնածու չէ»։ Ի դեպ, ՀՀԿ-ում կարծում էին, որ նախագահի թեկնածուն պետք է նաեւ Իրան եւ Վրաստան մեկներ՝ Եվրոպա եւ Ռուսաստան կատարած շրջայցից հետո, սակայն մինչեւ հինգշաբթի չի հասցնի։ Հինգշաբթի տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում Արմեն Սարգսյանն արդեն նախագահին հանդիպած եւ համաձայնությունը տված կլինի, ինչի առիթով էլ ԳՄ-ն, հավանաբար, կոնյակի բաժակ կբարձրացնի՝ երկուսը մեկում, քանի որ այդ օրը նշվելու է նաեւ Սամվել Նիկոյանի 60-ամյակը։ Իսկ մտավախություն չունե՞ք, որ գաղտնի-փակ քվեարկության ժամանակ ձեր թեկածուն չի անցնի առաջին փուլով։ «Ոչ, չունենք․ նախագահը կանցնի այնպես, ինչպես կորոշեն ՀՀԿ ղեկավարը եւ ՀՀԿ-ն, եւ հետո՝ ամենեւին էլ էական չէ՝ նա կանցնի առաջին, թե երկրորդ փուլով, մեր ձայներն արդեն բավարար կլինեն»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am