Հայկական սկանդալ Փհենչհան-2018-ում.Ա1+ (տեսանյութ)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտնվել է լուրջ տեխնիկական խնդրի առջեւ: Պարզվում է, որ մեր մարզիկն արդեն մի քանի օր է չի մարզվում, քանի որ առաջին պարապմունքի ժամանակ նրա դահուները շարքից դուրս են եկել, իսկ երկրորդ զույգը նա չունի: Մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը  «Ա1+»-ի մարզական լրագրողին հեռախոսով հայտնեց, որ իրենք փորձում են լուծել խնդիրը: «Հարավային Կորեայում համապատասխան դահուկներ չկան, որպեսզի գնենք: Ստիպված պատվիրել ենք Մոսկվայից: Եթե դրանք ժամանակին հասնեն Փհենչհան, ապա Աշոտ Կարապետյանը կհասցնի մարզվել եւ մասնակցել փետրվարի 22-ին կայանալիք մեծ ոլորավայրէջքի մրցումներին», – ասաց նա: Գագիկ Բոլշիկյանը նաեւ պարզաբանեց այն հարցը, թե ինչու Կատյա Գալստյանը հանդես չի եկել այսօրվա սպրինտին: «Մեզ այստեղ տվել են մեր մարզիկների ժամանակացույցը: Ըստ դրա Կատյա Գալստյանն իր ռեյտինգով իրավունք չուներ մասնակցելու սպրինտին: Նույնը վերաբերում է նաեւ Աշոտ Կարապետյանին, ով կարող է մասնակցել միայն մեծ ոլորավայրէջքին: Զարմանում եմ, թե հայկական լրատվամիջոցներն որտեղից էին վերցրել մեր մարզիկների թյուր ժամանակացույցը», – եզրակացրեց մեր օլիմպիական պատվիրակության ղեկավարը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Աշոտ Կարապետյանը, այնուամենայնիվ, չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ նրա հայտն ուշ է ուղարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմի, ինչի պատճառով խաղերի կազմակերպիչները չեն հասցրել մեր մարզիկի անունով մարզազգեստ պատվիրել:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am