Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում
Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ: Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն, նման տեղեկություն չունեն: Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում: Մանրամասն՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
