Պենդերեցկու երաժշտությունը փոխում է աշխարհը. Երևանում մեկնարկում է Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը

Մերօրյա լավագույն ստեղծագործողներից մեկի` կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակի առիթով փետրվարի 13-17-ը Երևանում կանցկացվի նրա անվան փառատոն: Այդ օրերին կհնչեն խմբերգային ստեղծագործություններ, որոնք Հայաստանում նախկինում չեն ներկայացվել: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին փետրվարի 13-ին Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին: «Յուրաքանչյուրիս համար պատիվ է գտնվել մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի կողքին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում նշվելու է նրա հոբելյանը: Հրաշալի է, որ այդ միջոցառումների շարքը սկսվում է Երևանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը: Նա ասաց, որ հարցազրույցներից մեկում Պենդերեցկին նշել է, թե իր ստեղծագործական աշխարհի վրա մեծ ազդեցություն են ունեցել Բախը և Կոմիտասը: Պենդերեցկին շեշտել է, որ զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին էր: «Կարծում եմ` մենք սիրում ենք Քշիշտոֆ Պենդերեցկուն ոչ միայն այն բանի համար, որ նա նաև հայկական ծագում ունի, այլև այն պատճառով, որ գործ ունենք համաշխարհային մեծության հետ, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, գունավորեց մեր կյանքը»,-ընդգծեց Ամիրյանը: Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքով` ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում, և իր համար առանձնակի կարևոր է, որ փառատոնը սկսվում է Երևանից: Նա նշեց, որ միշտ սիրով է վերադառնում Հայաստան, կնոջ հետ ունկնդրում բարձրորակ երաժշտություն և իրեն զգում ինչպես տանը, միայն հայոց լեզվին չի տիրապետում: Կոմպոզիտորի կարծիքով, յուրաքանչյուր ստեղծագործող պետք է երաժշտական նախնի ունենա: Իր նախնին Բախն է: «Դեռ պատանի էի, երբ հայրս ինձ տրամադրեց իր ձեռքի տակ եղած պարտիտուրները, որոնց մեջ նաև Բախ կար: Այդ պահից ի վեր տարվեցի նրա երաժշտությամբ»,-խոստովանեց Պենդերեցկին: Նա շեշտեց, որ վաղ տարիքից է սկսել ստեղծագործել, և իրեն գրավել է ավանգարդ երաժշտությունը, հետո ինքը նվիրվել է դասականին և մինչ օրս փորձում է շարունակել դասական երաժշտության ավանդույթներն ու իր ներդրումն ունենալ դրա զարգացման գործում: Չորս օր տևելիք փառատոնին նույնքան համերգային ծրագրեր կիրականացվեն: Փառատոնի շրջանակում ելույթներ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ կոմպոզիտորը հայտարարել է, որ «երջանիկ է վերադառնալ տուն»: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am