Ինչո՞ւ են պետական բաժնեմասերով ընկերությունները սնանկանում.Արման Սահակյանը նախագահին զեկուցել է

Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ: Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Սարգսյանը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը: Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը: Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։ Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները: Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ: Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am