32-ամյա երիտասարդը կասկածվում է թմրանյութեր վաճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Նոր նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված։ Ոստիկանները պարզել են նաև, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և, և Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նա ձեռք է բերել Բագրևանդ թաղամասում։ Երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Բագրևանդ թաղամասից Ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Միլիտոնյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է BMW X5 մակնիշի 98 VV 999 համարանիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ խոշոր չափի մարիխուանան Ն. Պողոսյանին վաճառել է Գ. Միլիտոնյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գ. Միլիտոնյանը ձերբակալվել է։ Այսօր՝ փետրվարի 13-ին, գիշերը ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանները Իսակովի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Նորքի Ոստիկանություն են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Գաբրիելյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված, 2 հատ կաթուցիչներ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ իր մոտ եղածները «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, որը գնել է Իսակովի պողոտայում, ոմն Գևորգից։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ոմն Գևորգը հանդիսանում է Գ. Միլիտոնյանը, իսկ Հ. Գաբրիելյանն ու Ն. Պողոսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Հայտնաբերված թմրանյութերը փոխանցվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am