«Ոմն Աթեշօղլու ոտնատակ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի արժանապատվությունը». Գևորգ Յազըճյան (video)
Օրերս կայացած Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո: Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ պատմաբան Գևորգ Յազըճյանը խստորեն դատապարտեց Կիլիկիո և Յերուսաղեմի պատրիարքությունների քար լռությունը: «Պրն. Աթեշօղլուն ժխտում է իր ուխտը, նա չի կարող հոգևորական համարվել: Պահանջում եմ նաև Մայր Աթոռից հրապարակել այն թուղթը, որով նա խոստացել է հնազանդ լինել Մայր Աթոռին»: Պատմաբանը կարևորեց նաև Մայր Աթոռի քայլերը Աթեշյանի նկատմամբ. «Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է կարգալույծ հռչակել այս արարածին, թե ով կճանաչի նրան, դա մեզ չի հետաքրքրում»: Յազըճյանի կարծիքով մենք հայրապետի կարիք ունենք, ոչ թե նման լպրծունի, ով իր քայլերով ոտնատակ է տվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի արժանապատվությունը: Մանրամասները տեսանյութում.
