Ինչ է սպասում Ալիևին Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ` միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու, այն կայանալու է մարտի 31-ից ապրիլի 1-ը: Կկազմակերպվի՞ Ալիև-Սարգսյան հանդիպում Վաշինգտոնում, առայժմ ոչինչ հայտնի չէ: Սակայն պարզ է, որ Ալիևի առջև որոշակի պահանջներ կդրվեն Վաշինգտոնի կողմից: Բանն այն է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում թե՛ Ալիևի իշխանությանը` ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցով, թե՛ ղարաբաղյան խնդրով, բավական լուրջ ճնշումների նպաստող գործընթացներ են ծավալվել: Այդ իսկ պատճառով, կարելի է եզրակացնել, որ Ալիևի այցը Վաշինգտոն` նրա համար, թերևս, այնքան էլ հաճելի ճամփորդություններից մեկը չի լինելու... ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Կոնգրեսականները խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ ԼՂ-ի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով: Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում` Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցին ընդառաջ: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ԵԱՀԿ-ը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը, սակայն, ընդդիմանում է: «Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և կոնգրեսական Բրեդ Շերմանին»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»: Ավելի վաղ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել էին ավելի քան 80 կոնգրեսականներ: Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական Էլիոթ Ինգըլի և նրանց ավելի քան 80 գործընկերների նախաձեռնությունը՝ ուղղված ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական կողմի բռնության աճի կասեցմանը:  Կոնգրեսականները, մասնավորապես, առաջարկում են պատերազմի հնարավորությունը բացառելու նպատակով կատարել երեք պայման՝ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ակտիվացնել ԵԱՀԿ-ի դիտորդական գործողություններն ու ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Անցյալ տարի հոկտեմբերին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նամակին, որը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմաններին ագրեսիայի նվազեցմանն ուղղված կոնկրետ խաղաղարար միջոցառումների իրականացմանը: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում դրամատիկորեն աճել է, իսկ բռնությունների անհասցե դատապարտման՝ վարչակազմի քաղաքականությունը չի աշխատում: Այն պետք է փոխվի», - հայտարարել է Էդ Ռոյսը՝ շարունակելով․ - «Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի ողջամիտ քայլ, որ պետք է ձեռնարկեն ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կանխելու հետագա բռնությունը»: Կոնգրեսականն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետք է սատարի այդ առաջարկները և հետամուտ լինի դրանց ընդունմանը մյուս համանախագահների կողմից: Կոնգրեսականները, հիշեցնենք, իրենց նամակում առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ: Իսկ ավելի վաղ` սեպտեմբերին Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները: Բացի այդ, ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ի Պետքարտուղարությանն ու անձամբ համանախագահ Ուորլիքին՝ զերծ մնալ հայ - ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջև արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից: Ռոյսի և Ինգըլի նամակին զուգահեռ` Ուորլիքին ուղերձով էին դիմել նաև Կալիֆորնիայից ընտրված ևս մեկ կոնգրեսական` դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա նամակի տոնայնությունն անհամեմատ ավելի կոշտ է: «Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ ձեր հայտարարություններում հայերի և ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն կերպով նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ այն կիրառվել է ադրբեջանական կողմից», - հայտարարում էր Շիֆը: Դիմելով ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահին՝ Շիֆը նաև նշել էր․ «Ես չեմ հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճը և շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար, ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»: Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am