Ահազանգ. Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմաշի լճերում թռչունների անկանոն որս է կատարվում. «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը մի քանի օր առաջ է լճերի շրջակա գյուղերի բնակիչներից նման ահազանգ ստացել: «Գյուղացիները ժամանակ առ ժամանակ մեզ լուսանկարներ են ուղարկում: Նրանք են ականտես լինում այդ որսին և մեզ հայտնում, որ թռչունների քանակը գնալով պակասում է»,- ասաց նա: Բնապահպանները, սակայն ուսումնասիրություն կատարելու նպատակով Արմաշի լճերին մոտ գնալ չեն կարող: Այն մասնավոր տարածք է: Այնտեղ մտնելու համար թույլատրություն է պետք, որի համար էլ բազմիցս դիմել են պատկան մարմիններին: «Դրա համար մենք դեռ 2007-2008 թվականներից դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի կարողանանք ուսումնասիրություն կատարել, պարզել իրավիճակը և թույլ չտալ, որ թռչնատեսակները վերանան»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Արմաշի լճերի տարածքում 150 տեսակի թռչուններ կան, որոնցից 30-ը գրանցված են ոչ միայն ՀՀ, այլև միջազգային Կարմիր գրքերում: Սիլվա Ադամյանի խոսքով՝ լճերի կենսաբազմազանությունը վտանգված է: «Լճերի տերերը գտնում են, որ իրենց այլևս ձեռնտու չէ այդտեղ ձկներ պահելը և լճերը ցամաքեցնում են: Դա վնաս է հասցնում թռչուններին: Սեփականատերն է լճի ճակատագիրը որոշում: Մենք հաճախ ենք այս ամենի մասին հայտնում բնապահպանության նախարարությանը»,- նշեց նա: Լճերում տեղի ունեցող հերթական անկառավարելի որսի վերաբերյալ ստացած ահազանգերը բնապահպանները ներկայացրել են նախարար Արծվիկ Մինասյանին: «Միանալով տեղի բնակչության անհանգստություններին՝ խնդրում ենք նախարարությանը, օգտագործելով իր իրավասությունները, անցկացնել ստուգումներ, պարզել և վերահսկել իրավիճակը»,- նախարարին ուղղված պահանջը փոխանցեց բնապահպանը: Նամակի պատասխանին են սպասում: Այսպիսի գրություններ հաճախ են հասցեագրել բնապահպանական գերատեսչությանը: Բնապահպանների պահանջը միշտ ականջի հետև են գցել: «Երևի տարածքը մասնավոր է, այդ իսկ պատճառով այնտեղ որևէ աշխատանք տանելը շատ բարդ է: Դրա համար էլ պատասխան չեն տալիս, բայց մենք լուրջ խնդիր ունենք: Այդ թռչունները Արմաշի լճեր են վերադարձել, եթե այդտեղ էլ խնդիրներ ունենանք՝ անկանոն որսագողությունը շարունակվի, ինչպես նաև ջրային տարածքները վերանան, մենք կկորցնենք այդ թռչնատեսակները: Իրականում, սա շատ լուրջ խնդիր է, կենսաբազմազանությունը վտանգի տակ է: Քայլեր պետք է ձեռնարկել»,- եզրափակեց նա: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am