Արմեն Սարգսյանի խնդրանքով ՀԱԿ-ը հանդիպեց

Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։ Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.

  1. Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մատհրավերների եւ խնդիրների առջեւ, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատեւման եւ զարգացման համար։ Դրանք են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան եւ տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։
  2. Համապետական մի շարք ընտրությունների եւ 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետւ չէ նրա առջեւ եւ չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետեւաբար լեգիտիմ համարվել։ Ուստիեւ, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, եւ թե՛որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։
  Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարագավորվի ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որեւէ ջանք չի խնայի։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am