Սկսվել է կործանված ինքնաթիռի զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը
Ան-148 ուղեւորատար ինքնաթիռի կործանման վայրում՝ Ռամենսկի շրջանում, հիմնական որոնողական աշխատանքներն ավարտվել են, իսկ ամբողջությամբ կավարտվեն 7 օրերի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով հատված ՌԴ ԱԻ ծառայության ղեկավար Վլադիմիր Պուչկովի հետ հարցազրույցից: Մասնագետներն այժմ զբաղված են զոհերի մարմինների մնացորդների որոնումներով, հայտնում է РИА «Новости»-ն: Պուչկովը տեղեկացրել է, որ դրանք իրականացվելու են շուրջօրյա ռեժիմում :Պատճառն, ըստ նրա, առատ ձյունն է, բարդ տեղանքը և բեկորների տարածվածության մեծ մակերեսը: «Իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու նույնականացման աշխատանքներ»,- ասել է պաշտոնյան: Նշենք, որ նախնական վարկածով ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի աշխատանքի խափանումն ու դրան հաջորդած բռնկումը:
