Եթե թուրքերը հարձակվեն. ԱՄՆ-ի նախազգուշացումն առճակատումից առաջ

Ամերիկյան զինուժը դաշնակիցների հետ անցած գիշեր իրականացրած գործողության ընթացքում Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 100 զինվոր է սպանել, երբ վերջիններս, ըստ պաշտոնական հաղորդագրության, լայնածավալ հարձակում են սկսել քրդական խմբավորումների դեմ: Կոալիցիոն ուժերի տարածած հայտարարության համաձայն, Ասադի բանակը նախահարձակ է եղել 500 հարյուր զինվորներով ու ծանր զինտեխնիկայով՝ փորձելով քրդերից մաքրել Եփրատի արևելքում ընկած տարածքը: Արևմտյան կոալիցիան, ըստ նույն հաղորդագրության, ետ է շպրտել հարձակումը և այժմ էլ զգուշացնում է՝ այսուհետ ևս պաշտպանելու է իր դաշնակիցներին, որոնք արդեն մի քանի տարի է ՆԱՏՕ-ի զորքերի հետ պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկչների դեմ: Ընդ որում, այս զգուշացումն անուղղակիորեն հասցեագրված է նաև Թուրքիային, որն արդեն շուրջ երեք շաբաթ է՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ: Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը, ով անձամբ է եղել այդ շրջաններում ու զրուցել ամերիկացի զինվորականների հետ, պնդում է՝ չի բացառվում, որ առաջիկայում Միացյալ Նահանգների ու Թուրքիայի տարաձայնություններն այս հարցում վերաճեն զինված առճակատման: «Մենք շատ հպարտ ենք, որ այստեղ ենք և ուզում ենք, որ դա բոլորը գիտակցեն»,- թերթին ասել է Մանբիջում ծառայող ամերիկացի գեներալներից մեկը: Թղթակիցը հետաքրքրվել է՝ իսկ եթե Թուրքիայի համար այդ ուղերձը հասկանալի չլինի՞: «Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, մենք էլ ագրեսիվ հակահարված կտանք, մենք կպաշտպանեք ինքներս մեզ»,- ի պատասխան, նշել է Սիրիայում ամերիկյան ուժերի հրամանատար՝ գեներալ Փոլ Ֆանքը, հայտնում է «Ազատությունը»: «Ժամանակին Սիրիայի հյուսիսային այս շրջանները գտնվում էին «Իսլամական պետության» ահաբեկիչների հսկողության տակ, սակայն, Միացյալ Նահանգները, դաշնակից ուժերի և քրդերի աջակցությամբ, մեկ տարի առաջ ազատագրեց այն»,-փաստում է «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը, հավելելով․ «Թուրքիան այժմ ուզում է, որ ամերիկյան զինուժը դուրս գա՝ իր հետ տանելով քրդերին: Վաշինգտոնը մերժում է դա, ինչը կարող է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև աննախադեպ ռազմական բախման պատճառ դառնալ»: Շաբաթասկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին սուր քննադատության էր ենթարկել դաշնակից ԱՄՆ-ին, հրապարակավ պնդելով, թե Ամերիկան դրժում է Թուրքիային տված խոստումներն ու Անկարայի շահերին հակասող քաղաքականություն է վարում: «Պարոն Օբաման չասաց ճշմարտությունը, Թրամփը ևս շարունակում է այդ ուղին: Դուք խոստանում էիք դուրս բերել զորքերը [Սիրիայի հյուսիսային] Մանբիջ քաղաքից: Ինչո՞ւ եք մինչև հիմա այնտեղ, ո՞ւմ եք բերել այդ քաղաք, Քրդական դեմոկրատական կուսակցության զինյալների՞ն: Մենք կմտնենք Մանբիջ և կվերադարձնենք այն իր իրական տերերին»,- ասել էր Էրդողանը: Ամերիկյան կողմը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ քրդերը ոչ միայն ահաբեկիչներ չեն, այլև մեծ ներդրում են ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Մինչ նրանց հաստատվելը, այս տարածքներում ահաբեկիչներն էին իրենց խալիֆայությունը հաստատել»,- թերթին ասել է Սիրիայում ամերիկյան ուժերի հրամանատարը, ընդգծելով՝ «որևէ մեկը չէր կարող դա անել, սակայն քրդերը կարողացան ահաբեկիչներից ետ գրավել Ռաքքան, ինչը նրանց իրավունք է տալիս այսօր նստել բանակցային սեղանի շուրջ»: Ամերիկյան մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ Washington post-ի վերլուծաբանն էլ փաստում է․ «Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի համարձակ դաշնակիցներն են, որոնց լքելը շատ սխալ կլինի: Մյուս կողմից, սակայն, չի կարելի թույլ տալ, որ այս թեժացած հակամարտությունն ավելի խորանա: Ամերիկյան զինուժն արեց իր գործը, հիմա անզիջում դիվանագիտության հերթն է»: Washington post-ը նաև տեղեկացնում է՝ այս հարցերը քննարկելու համար շաբաթավերջին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը կմեկնի Թուրքիա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈւ գործողությունների մասին, հայտարարել է, որ իրենք ոչինչ չունեն քննարկելու Սիրիայում հարյուր հազարավոր քաղաքացիների մահվան համար պատասխանատու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Էրդողանը նշել է, որ Թուրքիան, անկախ ամեն ինչից, շարունակելու է սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: «Մեր նպատակն այդ տարածքներում քրդական վտանգի չեզոքացումն է, և վտանգը չեզոքացնելուց հետո այդ տարածքները կհանձնենք իրական տերերին` փախստականներին: Մենք ցանկանում ենք, որ մեր սիրիացի եղբայրները վերադառնան հայրենիք»,-հայտարարել է Էրդողանը: Ի դեպ, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Սիրիային առնչվող հարցերի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Բանակցությունների նպատակը կդառնա Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումը։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Առաջիկա գագաթնաժողովի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի արդյունքներով։ «Շեշտվել է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին Աստանայի պայմանավորվածությունների հստակ և անշեղ պահպանման կարևորությունը։ Հաստատվել է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հիման վրա քաղաքա-դիվանագիտական կարգավորման երկուստեք հանձնառությունը՝ հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի որոշումներին համահունչ»,-ասվում է հաղորդագրությունում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am