Շամպայն գինիների գործարանի մոտ հարձակվել են «չենջում» աշխատող տղամարդու վրա, «բիտով» ջարդել գլուխը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասոության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մանուկյանի և Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը: 33-ամյա Մերուժանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Մերուժանի հասակակից Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակմանը օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մերուժանն ու Արմենը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2016 թվականի փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Օպել» մեքենայով ուղևորվել են Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի ու դրան հարակից Շամպայն գինիների գործարանի պարսպի մոտ: Նախապես մշակված պլանի համաձայն՝ Արմեն Սարգսյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է այնտեղ, իսկ Մերուժան Մանուկյանն ու գործով չպարզված անձը ժամը 20-ն անց 50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հ.-ի վրա: Վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել են նրա գլխին: Արթուր Հ.-ն վայր է ընկել: Նրան շարունակել են հարվածներ հասցնել՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, արյունազեղման ձևով: Հարձակվողները չեն կարողացել հափշտակել Արթուր Հ.-ի մոտ եղած 3 միլիոն դրամը, նստել են իրենց սպասող մեքենան ու դիմել են փախուստի: Մերուժան Մանուկյանն ուԱրմեն Սարգսյանը իրենց մեղավոր չեն ճանաչել դատաքննության ընթացքում: Դատարանում նրանք հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Արմեն Սարգսյանը համաձայնել է միայն պատասխանել հարցերին, որի ընթացքում պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am