Ուր ենք գնում, ինչպես ենք գնում.Կարեն Կարապետյանը կտրուկ էր/տեսաշար/

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախ կառավարության ղեկավարին է ներկայացրել գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է նախորդ տարվա ընթացքում: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը նշել է, որ տպավորված է ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներով և նշել. «Տեխնիկական վերազինման աշխատանքները տպավորիչ են: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար: Նախարարը զեկուցել է նաև ԱԻՆ տեխնիկական պատրաստականության ներկայիս մակարդակի մասին, իրականում տպավորիչ է»: 2018-ին ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները նպատակաուղղված են լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը, ինչը, որպես պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:  Նախարարը տեղեկացրել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել «աղետներին դիմակայունության օր» կամ «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջոցառումը: Դ. Տոնոյանի համոզմամբ, ԱԻՆ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ՀՀ–ում 2018թ. ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անվտանգ կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Զեկուցվել է, որ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում 2017թ. գրանցվել է 2.110.000 զանգ, զանգերի օրական միջին քանակը 5780 է: ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք: Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման և մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման և հետագայում դրանց ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275.000 դոլար: Նախարարը նշել է, որ անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ կտարվեն Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների հետ՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման համատեղ պլանի մշակման, կանխարգելիչ համակարգերի ստեղծման, համատեղ ուսումնավարժությունների և վարժանքների անցկացման ուղղությամբ: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման նպատակով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնին ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով ռուսական կողմը տրամադրել է 16 մլն դոլարին համարժեք աջակցություն: Ռուսական կողմից 2018-ին մատակարարումները շարունակվելու են: Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում տրամադրվել են 15 մլն դոլարի ամբողջովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենաներ, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվեն 2 մլն դոլարի 10 արագ արձագանքման մեքենաներ: Կարեն Կարապետյանը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում նորմատիվային դաշտի շարունակական բարելավումը, սեյմիկ անվտանգության, ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության ապահովումը, ԱԻ բնագավառի մասնագետների վերապատրաստումը և այլն:Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2018 թվականը, կարծում եմ, շատ կարևոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջև ի՞նչ խնդիրներ են կանգնած. Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատևությունից. Արտակարգ իրավիճակների նախարարությունում մենք կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am