Բեքչյանը հրաժարական տվեց.Աթեշյանը վերադարձավ

Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ:  Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ժամանակ» թերթը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։ Խորհրդակցությունից հետո հստակացվել են հետևյալ կետերը. 1. Պատրիարքական ընտրությունը կատարվում է Եկեղեցու և պետության համաձայնությամբ և համագործակցությամբ։ Պատրիարքական Աթոռի պատմության մեջ միշտ առկա է եղել այս իրողությունը։ Հետևաբար սույն պաշտոնագրի բովանդակությունն ընկալվել է այս իրողության լույսի ներքո։ Պետությունն իր կամքը հայտնել է այն շեշտադրությամբ, որ 85-րդ պատրիարքին ընտրելու պայմանները հասունացած չեն և հետևաբար տեղապահի ընտրությունն անհիմն է։ Հետևաբար, ըստ օրենքների, հնարավոր չէ պատրիարքական աթոռը թափուր հռչակել՝ Մեսրոպ պատրիարքին հանգստյան  կոչելով: 2. Սույն նամակը պահանջում է վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված Եկեղեցական Ընդհանուր Համագումարից առաջ գոյություն ունեցող իրավիճակին։ Ուստի նույն նամակով հաստատվում է, որ 2010թ հուլիս 1-ին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը՝ համաձայն Նախարարների Խորհրդի՝ 2010թ օգոստոսի 18-ի պաշտոնագրի լիազորությունների։ 3. Ժողովական հայրերը անհրաժեշտ են համարել ընդառաջել պաշտոնագրում տեղ գտած նկատառումներին՝ հանուն ապագայում պատրիարքի ընտրությունների բարվոք ընթացքի: 4. Ժողովական հայրերը շեշտել են նաև պատրիարքի ընտրությունը պատեհ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։ Պատրիարքարանից համայնքին կոչ է արվել համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող և պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am