«Հայ մեծահարուստները վերարտահանում են թուրքական լոլիկ, ուկրաինական սալ. այդ մարդկանց էլ բարերար ենք անվանում». Հրանտ Բագրատյան

Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7%-ի մասին։ Հանրության մեջ սա հարցեր է առաջացնում. եթե 7,7% աճել ենք, թոշակ ու նպաստ չի բարձրացել, 36 հազ. մարդ լքել է երկիրը, ի՞նչու է իրական աշխատավարձն աճել ընդամենը 1.9%-ով։ Չ՞է որ այդ ընթացքում պահուստներ չեն առաջացել, ընդհակառակը արտաքին պետական պարտքը աճել դարձել է 6 մլրդ դոլար։ Պահուստների շեշտակի աճ ԿԲ-ում չի եղել։ Մի խոսքով, այդ ի՞նչ ենք արտադրել և ու՞մ համար։ Անձամբ կարծում եմ, որ 2017-ին, իրոք, կառավարությունը ջանքեր է թափել։ Ենթադրում եմ, որ որոշակի աճ եղել է։ Օրինակ, տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտներում։ Սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ։ Օրինակ, հանքարդունաբերության, վերաարտահանման, խաղային բիզնեսի ոլորտներում։ Դժբախտաբար հենց այստեղ են «գրանցել» տնտեսական աճի հիմնական բաղադրիչները։ Ստացվել է, ինչպես սիրում եմ ասել, դույլի էֆեկտը։ երբ որ տնտեսությունը աճեցնում ես, պիտի հասկանաս, որ ռեսուրս ես ծախսում։ Բայց դույլի մեջ չի կարելի ավելի ջուր լցեhլ, քան տրա տարողությունն է։ Տնեսությունն աճեցնելուց առաջ պետք է մտածել, իսկ դույլում տեղ կ՞ա։ Այլապես ջուրը (տնտեսական աճը) պարզապես թափվելու է դույլից։ Ավելի կոնկրետ։ ՀՀ-ում ՀՆԱ մեջ ժողովրդի “մասնաբաժինը” 34 տոկոս է (2015թ)։ Սա վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (1734 մլրդ դրամ) տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում (5043մլրդ դրամ)՝ 34%։ Ցավալի է, բայց այս աշխարհում սա վատագույն ցուցանիշներից մեկն է։ Ուկրաինայում այս թիվը 2016-ին կազմել է 41.8%, ՌԴ-ում՝ 50.4%, Ֆրանսիայում՝ 52.7, Ավստրիայում՝ 50.7, Գերմանիայում՝ 50.8, Հոլանդիայում՝ 52.1, Դանիայում՝ 58.7, Ֆինլանդիայում՝ 52.5, Հունգարիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում՝ 45-50%, Հունաստանում, Լեհաստանում, Սլովակիայում՝ 37-45%։ Նույն Հայաստանում 1995թ տոկոսը կազմում էր 39.3% (205.3 մլրդ 522.3 մլրդ ՀՆԱ դիմաց)։ Խնդիրը սպառման ֆոնդի մեծացման մասին չէ։ Հայաստանում այն 91% է, իսկ որոշ տարիներին անցնում է 100%-ը։ Հակառակը, մեզ խնայողություններ և ներդրումներ են պետք։ Խոսքը եղած հարստությունը հօգուտ գործավորների վերաբաժանելու մասին է։ 34։66 հարաբերության դեպքում ՀՆԱ աճեցնել պետք չէ։ Այդ ՀՆԱ-ն անհնարին է իրացնել։ Մնում է այն արտահանել։ Քննարկենք խնդիրը միայն տրանսֆերտների մասով։ Իրոք, եթե 1995-ին արտերկրին փոխանցված ընթացիկ տրանսֆերտները (0.7 մլրդ դրամ) կազմում էին արտերկրից ստացված տրանսֆերտների (68.7 մլրդ դրամ) սոսկ 1%-ը, ապա 2015թ ՝ 49.9%-ը (211 մլրդ դրամ 423-ի դիմաց)։ 2017-ին վիճակը կտրուկ վատացել է. ստացել ենք 1756 մլն դոլար, ուղարկել ենք 1048 մլն (59,7%)։ Հիմա պարզ է, թե ինչ կատարվում։ Ցածր նվազագույն աշխատավարձի, սխալ հարկման պատճառով, եթե մեզ մոտ ՀՆԱ-ն աճում էլ է, ապա դույլից թափվում է, այսինքն արտահանվում է։ Դրա համար է, որ ՀՆԱ աճի դեպքում էլ արտագաղթի տեմպերը չեն նվազում։ 2017-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն աճել է 2,4%-ով, աշխատավարձներն ու թոշակները՝ 31, իսկ գնաճը սոսկ 13,5% է եղել։ Նրանց մոտ եկամուտների բաշխումն ավելի արդար է։ Մի քանի օրինակ. եթե մեզ մոտ ավելի շատ մոլիբդեն ու պղինձ է արտահանվել, ապա դրանք էժան գնով վաճառվում են օֆշորի ընկերությանը որտեղից էլ վերջնական թանկ գնով ապրանքը հասնում է վերջնական սպառողին։ ՀՆԱ աճ կա, բայց ժողովրդին ոչինչ չի հասնում։ Հակառակը՝ հասարակության տեսանկյունից ռեսուրսը վատնված է։ Մեկ այլ օրինակ։ Օգտվելով վերջերս ընդունած մի սխալ օրենքից, երբ ինչքան շատ ես արտահանում, այնքան քիչ հարկ ես տալիս, հայ մեծահարուստները վերարտահանում են թուրքական լոլիկ, ուկրաինական սալ։ Արտահանման աճ կա, բայց Հայաստանին օգուտ չկա։ Այդ մարդկանց էլ մենք բարերար ենք անվանում, մեդալ տալիս։ Այսպիսով, քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am