Ինչ փաթեթ է դրվելու Սարգսյանի և Ալիևի առջև

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան և այս տարվա առաջին բանակցություններն են անցկացնելու առաջիկա օրերին՝ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում: Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել ռուսաստանցի Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին: Ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեռ անցած շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին է մեկնել Ադրբեջան, որտեղ Աբշերոնի շրջանի Մասազըր գյուղում հանդիպել է հարկադիր տեղահանվածների հետ: Այդ գյուղում նրանց համար կառուցել են թաղամաս, որտեղ ապրում են տեղահանվածների 760 ընտանիքներ: Հանդիպման ընթացքում համանախագահին ուղեկցել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան: Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի պատմության ընթացքում հազվադեպ է պատահում, երբ համանախագահներից մեկը նախքան գործընկերներին միանալն այցելում է տարածաշրջան առանձին օրակարգով: Բաքվում համանախագահների հիմնական հանդիպումները նախատեսված են այսօր: Իսկ փետրվարի 8-9-ը նրանք արդեն Երևանում կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ և, բացի այդ, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կլսեն Լեռնային Ղարաբաղի իշխանության տեսակետը: Մոտ երեք շաբաթ առաջ՝ հունվարի 18-ին, Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ 2018 թվականի առաջին հանդիպումը արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Նախօրեին նրանք առանձին հանդիպումներ են անցկացրել համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Օրակարգում, ի շարս այլ հարցերի, ռազմական գործողությունների վերսկսման վտանգի նվազեցումն էր և դիտորդական առաքելության ընդարձակումը: Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները՝ Հայաստանի արտգործնախարարը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 29-ին, ասաց, որ միջնորդ երկրների համոզմամբ, հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, ինչն, ըստ էության, փաթեթ է: Դրանից, ըստ նախարարի, անհնարին է անջատել մեկ առանձին սկզբունք, բայց փաթեթային լուծումը ենթադրում է նաև փուլային կիրառում: Նկատվում է, որ միջնորդները բավական ակտիվ աշխատում են, և այստեղ պետք է նկատել Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ աշխատանքը: Անցյալ շաբաթ Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտեց, թե Մոսկվան հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կարող է ԼՂ հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել: Լավրովը նշել էր, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը. «Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»: Տարածաշրջանային այցից առաջ՝ Բաքուն անցել է սիրաշահելու քաղաքականությանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է Պետդեպի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջետ Բրինկի գլխավորած պատվիրակությանը։ Մամեդյարովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը։ Նա նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժի կիրառմամբ խախտելու փորձերն անընդունելի են։ Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շեֆերը։ Թե ինչ արդյունքներ կլինեն տարածաշրջանային այս այցի արդյունքում՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, նկատելի է, որ միջնորդները չեն ցանկանում բաց թողնել բանակցությունների շարունակականությունը ապահովելու իրենց հնարավորությունը, և ավելին՝ ըստ ամենայնի, նրանք կողմերից սպասում են ավելին: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am