Ես Իվանիշվիլիի և Ալիևի բիզնես համագործակցության զոհն եմ. Մուխթարլի

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ով ընտանեկան խնդիրների պատճառով երկու օրով լքել էր քրեակատարողական հիմնարկը, հայտարարել է, որ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի բիզնես համագործակցության զոհն է: Լրագրողը նաև նշել է, որ նրա տեղափոխումը Ադրբեջան տեղի է ունեցել վարչապետ Կվիրիկաշվիլիիհամաձայնությամբ: «Իմ առևանգման մեջ ներգրավված են եղել վարչապետ Կվիրիկաշվիլին, Լագոդեխիի և Սահմանային ոստիկանության ղեկավարները, ինչպես նաև քրեական ոստիկանությունը: Կարծում եմ՝ դա Իլհամ Ալիևի ցանկությամբ է իրականացվել: Վրաստանում դատական գործընթացը բավականին թափանցիկ է, այդ իսկ պատճառով վրացական կողմը որոշել է ոչ թե օրինական ճանապարհով, այլ առևանգման միջոցով ինձ փոխանցի Ադրբեջանին»,-ասել է Մուխթարլին: Ըստ նրա, առանց Վրաստանի վարչապետի համաձայնության որևէ մեկը չեր կարող անօրինական կերպով (առանց անձնագրի) անցնել սահմանը: «Ինձ առևանգողները քրեական ոստիկանության աշխատակիցներ էին, բոլորը վրացի, ադրբեջանցի չկար»-ասել է նա: «Ստիպված եմ Վրաստանի դեմ պայքարս շարունակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կվիրիկաշվիլին իր հանցանքի համար պատասխանատվություն է կրելու»,-համոզմունք է հայտնել ադրբեջանցի լրագրողը։ Նա ընդգծել է նաև, թե ինչը կարող էր զայրացնել Ադրբեջանի նախագահին։ «Վրաստանում ուսումնասիրում էի Ալիևի ունեցվածքը: Հսկայական բիզնեսներ ունի զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներ, մեծ հողամասեր: Վրաստանում նրա գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է»,-ասել է Աֆգան Մուխթարլին: Աղբյուրը՝ aliq.ge

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am