Արտակարգ դեպք Երևանում. բժիշկ և վարչության պետի տեղակալ ներկայացած տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել, ծեծել ու ողջ գումարը հափշտակել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Ստելլա Հ.-ն և Արմինե Գ.-ն Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Զավարյան փողոցի 97 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 2 տղամարդիկ իրենցից գումար են գողացել։ Նրանք ներկայացել են, որ մեկը բժիշկ է, իսկ մյուսն էլ՝ վարչության պետի տեղակալ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձինք հանդիսանում են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 26-ամյա Մուշեղ Սարգսյանն ու Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Աղաջանյանը։ Վերջիններս բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել են Ոստիկանություն, որտեղ Ստելլա Հ.-ն ու Արմինե Գ.-ն հայտնել են, որ նրանք նշված հյուրանոցային համալիրում գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել իրենց հետ, որից հետո վիճաբանել են և հարվածներ են հասցրել իրենց, այնուհետև իրենցից խլել են վճարած գումարը։ Դրանից հետո Արմինեի պայուսակից գողացել են 40 հազար դրամ, իսկ այդ մասին իմանալով՝ Արմինեն սեղանի վրայից վերցրել է Ա. Աղաջանյանի բջջային հեռախոսը։ Ոստիկանություն ահազանգած Ստելլա Հ.-ն Արմինե Գ.-ն արդեն Ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց։ Իսկ Մ. Սարգսյանն ու Ա. Աղաջանյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանությունում Մ. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Նատալի Ֆարմ» ՓԲԸ-ում՝ որպես տարածքային ղեկավար, իսկ Ա. Աղաջանյանը, ով աղջիկների մոտ ներկայացել էր վարչության պետի տեղակալ, դա իրականությանը չի համապատսանում։ Մ. Սարգսյանը նախկինում աշխատել է «Նատալի Ֆարմ» ընկերությունում՝ որպես մենեջեր, սակայն 1 տարի առաջ աշխատանքից ազատվել է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am